Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով
Աշխարհ
Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Աննա Սկորոխոդն իր «Տելեգրամ-ալիքում» հայտնել է, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Որպեսզի այլեւս շշուկներ չտարածվեն, ուզում եմ հայտնել, որ այսօր հաստատել են Covid-19. կորոնավիրուսի իմ թեսթի դրական պատասխանը։ Սրա հետ կապված՝ խնդրում եմ բոլորին, ովքեր մոտիկից շփվել են ինձ հետ, 14 օրով ինքնամեկուսացվեն։ Հիմնական նշանը ինձ մոտ այն է, որ ոչ մի հոտ չեմ զգում։ Պահպանեք ձեզ եւ ձեր հարազատներին։ Եւ ավելի բարի եղեք միմյանց հանդեպ»,- գրել է Սկորոխոդը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)