«Եվրատեսիլի» համերագասրահը կծառայի որպես հիվանդանոց՝ կորոնավիրուսով հիվանդների համար. Корреспондент
Աշխարհ
Ռոտերդամում (Նիդերլանդներ) գտնվող Ahoy համերագասրահը, որում նախատեսվում էր անցկացնել «Եվրատեսիլ 2020»-ը, կվերածվի հիվանդանոցի՝ կորոնավիրուսով հիվանդների խնամքի համար:
«Երկուշաբքի օրվանից Ahoy համերագասրահում կստեղծվի կորոնավիրուսով հիվանդներին տեղակայելու համար պայմաններ: Արդեն սկսել են տեղադրել առաջին 88 մահճակալը, բայց անհրաժեշտության դեպքում կարող է հասնել 680 մահճակալի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ապրիլից համերագասրահը կսկսի ընդունել այն վարակակիրներին, ովքեր կարիք ունեն խնամքի, սակայն ոչ հոսպիտալացման:
Նշենք, որ Նիդերլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11 000-ը, մահացածներինը՝ 800-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Եվրատեսիլ 2020» միջազգային երաժշտական մրցույթը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ