Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Նիկոլ Փաշինյան. Կառավարությունն ոգեւորված չէ սիրիահայության հայրենադարձությամբ

Վերլուծական

Անհասկանալի վիճակը, որ ստեղծվել է Սիրիայի հայ համայնքի շուրջ, խորքային պատճառներ ունի, եւ մեծ հաշվով առնչվում է Հայաստանի պետականության մասին հիմնարար պատկերացումներին:

ՀՀ կառավարությունը ոգեւորված չէ սիրիահայության համակարգված հայրենադարձություն կազմակերպելու հնարավորությամբ: Մինչ քաղաքացիական հասարակությունն անպատասխան հարցադրումներ է անում, կառավարության ներկայացուցիչները կուլիսներում արդարանում են, թե սիրիահայ համայնքի վերացումը չի բխում Հայաստանի եւ հայության շահերից եւ ամեն ինչ պետք է անել, որ սիրիահայերը մնան տեղում, պահպանելով հայ համայնքի ամբողջականությունը:

Այս պնդումների հեղինակներին առանձնապես չի մտահոգում, որ Հայաստան չեկող սիրիահայերի մեծ մասն ի վերջո հեռանում է Սիրիայից եւ ապաստանում երրորդ երկրներում: Բարձրաձայն չի ասվում, բայց զգալի է, որ կառավարական որոշակի շրջանակների համար սա ավելի նախընտրելի տարբերակ է, քան Հայաստան ներգաղթելը: Նման դիրքորոշումն ամենեւին անտարբերության, կամ չիմացության հետեւանք չէ, եւ ունի գաղափարախոսական հիմնավորումներ: Այսպես մտածում են մարդիկ, ովքեր կարծում են, թե Հայաստանի գոյության գրավականը ուժեղ եւ հարուստ Սփյուռքն է, որը եւ պետք է լինի Երրորդ Հանրապետության հիմնական ֆինանսական, տնտեսական, քաղաքական, աշխարհքաղաքական հովանավորը:Եւ ուրեմն, այն սիրիահայերը, ովքեր թեկուզ հեռանում են Սիրիայից, բայց Հայաստան չեն գալիս, շարունակում են մնալ սփյուռքահայ, այսինքն՝ «սփյուռքակենտրոն» հայեցակարգի առումով ընդունելի որոշում են կայացնում, որովհետեւ Սփյուռքից Հայաստան եկող ամեն ոք թուլացնում է Սփյուռքը, իսկ սփյուռքահայը սփյուռքահայ է, անկախ նրանից Սիրիայում է, Լիբանանում, թե ԱՄՆ-ում:

Տարբեր ժամանակներում ընդդիմության կողմից բարձրաձայնված մեղադրանքը, թե գործող իշխանությունները նպատակաուղղված հայաթափում են Հայաստանը, սիրիահայության հարցով բյուրեղանում է: Վերը շարադրվածը, սակայն, սրբագրում է արդեն հանրահայտ այդ մեղադրանքը, որովհետեւ բազմաթիվ ելույթներում հայաթափման գործընթացը գնահատվում է որպես դավադիր, մինչդեռ վերջին 14 տարում Հայաստանում իշխող էլիտան այդպես վարվում է ոչ Հայաստանը կործանելու երազանքից դրդված. պարզապես իրականացնում է ազգային պետություն կերտելու «յուրօրինակ հայեցակարգ»: Այդ հայեցակարգը չի ձեւակերպված, այն իրավական որեւէ ակտով հաստատված չէ, բայց հետեւողականորան իրագործվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության կողմից, այդ գիծը շարունակվում է մինչեւ օրս:

Ինչի՞ վրա էր հիմնված Ռոբերտ Քոչարյանի տնտեսական հրաշքը, եթե ոչ արտագաղթի կոնցեպտի: Քոչարյանի նախագահության տարիների ամենամեծ նախագիծը հայաստանցի տղամարդկանց արտերկիր արտահանելն էր, եւ նրանց ուղարկած տրանսֆերտների վրա տնտեսական «հրաշքներ» կառուցելը: Այս պատկերն ամբողջացնում է Քըրք Քրքորյանի աննախադեպ խոշոր նվիրատվությունը՝ սփյուռքահայի նվիրատվություն մայր հայրենիքին, Հյուսիսային պողոտան՝ Սփյուռքի փողերի անկենդան ներդրումը մայր հայրենիքում:

Երբ փորձում ենք մոդելավորել Քոչարյանի նախագահության տարիների իրավիճակը, հանգում ենք եզրակացության, որ ըստ այդ մոդելի Սփյուռքն է դառնում Հայաստանի գոյատեւման մոդելն ու գաղափարախոսությունը, եւ պաշտոնական քարոզչությունն էլ Սփյուռքը (Հայաստանից դուրս ապրող հայերի ամբողջությունը) ներկայացնում էր որպես հայ ժողովրդի հիմնական արժեք եւ հենարան, որ բառիս բուն իմաստով պահում է Հայաստանը: Քչերն էին նկատում, սակայն, որ այս տրամաբանության ներքին զարգացումը բերում է պարզ հետեւության. որքան քիչ լինեն Հայաստանում ուտող բերանները, այնքան Սփյուռքի համար հեշտ կլինի պահել Հայաստանը, եւ որքան մեծ լինի Սփյուռքը, այնքան լավ կապրի Հայաստանը: Հենց այս մոտեցումն է դրված այն գաղափարաբանության հիմքում, որ ընդդիմությունը համարում է դավադիր:

Սերժ եւ Տիգրան Սարգսյանների բախտը, սակայն, չբերեց. գլոբալ տնտեսական ճգնաժամը չորացրեց տրանսֆերտների կարկաչուն աղբյուրը եւ Հայաստանի տնտեսությունը կանգնեցրեց կոլապսի առաջ: Մեծ հաշվով ճիշտ էր Տիգրան Սարգսյանը, երբ պնդում էր, թե Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ճգնաժամ չկա. իրական ճգնաժամը այն երկրներում էր, որտեղ գտնվում էին Հայաստան տրանսֆերտներ ուղարկող, Հայաստանին նվիրատվություններ անող նոր եւ հին սփյուռքահայերը: Հենց «սփյուռքահայ տնտեսական ճգնաժամն» էլ դարձավ սփյուռքակենտրոն հայեցակարգի ամենամեծ փորձությունը. ստեղծված իրավիճակում, թվում է, Սերժ Սարգսյանը պետք է կոնցեպտուալ նոր մոտեցում որդեգրեր, երկիրը ճգնաժամից հանելու համար: Մի պահ կարծես, նման փորձեր ձեռնարկվեցին, բայց ի վերջո սփյուռքի/արտագաղթի կոնցեպտը շարունակեց մնալ կառավարման հիմնական փիլիսոփայություն, իսկ թե ինչու՝ բացահայտեց Տիգրան Սարգսյանը «168 ժամ» թերթի 2011թ. հունիսի 30-ի հայտնի հարցազրույցում. «Ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախնե՞ն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությու՞ն»,- ասել էր նա արտագաղթող հայաստանցիների մասին լրագրողների հարցին ի պատասխան: Արտագաղթի կոնցեպն, ուրեմն, բացահայտեց եւս մեկ կիրառական նշանակություն. որքան քիչ մարդ ապրի Հայաստանում, այնքան իրավիճակը, քաղաքական իմաստով, կլինի վերահսկելի: 2012թ. խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին այս մոտեցման իրավացիությունը: Եւ եթե Ռոբերտ Քոչարյանը տնտեսական հրաշքով է պարծենում, Սերժ Սարգսկյանը կարող է պարծենալ քաղաքական հրաշքով, երբ երկիրը տնտեսական կոլապսի հասցրած քաղաքական թիմն ու իշխանությունը ընտրությունների արդյունքում ստանում է «վստահության քվե»:

իմիջիայլոց

Սփյուռքի նախարարության իրականացրած «Արի տուն» ծրագիրը ոչ միայն չի հերքում, այլեւ հերթական անգամ ապացուցում է, որ արտագաղթի կոնցեպտը դրված է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հիմքում: Վերլուծենք թեկուզ «Արի տուն» արտահայտությունը, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Մի հին երգ կա, կհիշեք, երեւի. «Կանչում եմ, կանչում եմ՝ յար արի, յար, մութն ընկավ տուն արի, անջիգյար յար»: Չեմ հեգնում, եկեք լրջորեն վերլուծենք արի տուն, տուն արի արտահայտությունը՝ տվյալ համատեքստում: Այսպես կինը դիմում է աշխատանքի գնացած ամուսնուն: Յարո ջան, արի տուն, փող բեր, հաց ուտենք, քեֆ անենք, կինո գնանք, թատրոն գնանք, քնենք իրար հետ, իսկ առավոտյան, դու նորից կգնաս գործի: Ընտանիքի համար սա իհարկե, տրամաբանական եւ հասկանալի հայեցակարգ է, բայց պետության համար՝ անհասկանալի: Հայ ժողովրդի համար, ըստ այդմ, աշխատանքը, ապրուստի միջոց վաստակելու տեղը արտերկիրն է, Սփյուռքը: Իսկ Հայաստանը տուն է, այնպիսի մի տուն, որի պատին կախված է Արարատ լեռան պատկերը՝ օրիգինալով: Ավելի ճիշտ՝ ամառանոց, դաչա, եւ ոչ թե ապրելու տեղ: Որովհետեւ հայկական իմաստությունն ասում է, որ ապրելու տեղն այն է, որտեղ հաց ես վաստակում. որտեղ հաց, էնտեղ կաց: Հայ ժողովրդի համար, ըստ այդմ, Հայաստանը տուն կդառնա այն պարագայում, երբ աշխարհասփյուռ հայության առնվազն մեծ մասը իրենց հացը վաստակեն այստեղ:

ուրիշ Հայաստան

Ինչպես արդեն նշեցի, արտագաղթի կոնցեպտը որեւէ տեղ հստակ ձեւակերպված չէ, նրա մասին չեն խոսում, դա բարձրաձայն, հրապարակային չեն քննարկում: Բայց այն իրագործվում է. հետեւողականորեն եւ անշրջելիորեն: Հայաստանի առաջ ծառացած հիմնական խնդիրը ահա, ենթագիտակցական այս մեխանիզմի գործունեությունը կանգնեցնելն է, երկրի կառավարման հիմքում դրված հայեցակարգը փոխելը: Եւ ուրեմն, Հայաստանի բնակչության նվազման դինամիկան պետք է վերափոխել բնակչության աճի դինամիկայով: Խնդրի լուծման գործիք, ըստ այդմ, չի կարող համարվել միայն բնական աճը՝ ծնելիության ավելացման ճանապարհով բնակչության թվի ավելացում: Արտագաղթի հայեցակարգին պետք է հակադրել ներգաղթի հայեցակարգը, ըստ որի անհրաժեշտ է հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր ներուժը, կամ նրա զգալի մասը կենտրոնացնել Հայաստանում, ինչը եւ կդառնա Հայոց պետականության հետագա հզորացման եւ անվտանգության հիմնական գրավականը:

Ժամանակն է, թերեւս խոստովանել, որ առանց այսօրինակ շրջադարձի Հայաստանը չունի զարգացման հեռանկարներ: Խոսելով զարգացման զանազան ծրագրերի եւ հայեցակարգերի մասին մենք մոռանում ենք, կարծես վերջնական ենք մոռացել, որ որեւէ բնագավառում զարգացման համար կա անփոխարինելի մի նախապայման, որ կոչվում է մարդկային ռեսուրս: Ցանկացած ազգային տնտեսության կարեւորագույն հենարանը մարդկային ռեսուրսն է, մարդկային ներուժը. ընդ որում տնտեսություն ասելով նկատի ունեմ շատ ավելի լայն շրջանանակ, քան սովորաբար նկատի են ունենում. արվեստ, սպորտ, բանակ…

Հայաստանը հասել է մի վիճակի, որտեղ մարդկային ռեսուրսի սակավությունը զգալի է ցանկացած ոլորտում, ընդհուպ բանակում: Եւ ուրեմն, Հայաստանի զարգացման անհրաժեշտ եւ կենսական պայման կա. երկիրը պետք է վերականգնի մարդկային ռեսուրսները եւ ներուժը, ընդ որում առաջիկա քսան տարվա համար Հայաստանի բնակչությունը պետք է ավելանա մեկ, երկու, երեք միլիոնով: Եւ այս խնդիրը լուծելու մեն միակ հնարավորություն կա. ստեղծել բավարար պայմաններ ներգաղթի համար: Հանդարտ, հարաճուն, եւ ի վերջո նաեւ զանգվածային ներգաղթի:

Ի դեպ, բանակում զգացվող մարդկային ռեսուրսի սակավությունն է, որ ժամանակ առ ժամանակ սասանում է արտագաղթի կոնցեպտի հետեւորդների վստահությունը: Նրանք չկարողացան երկար պահպանել 21-րդ դարասկզբի մեկնարկին հաստատված՝ կիսված ընտանիքների ստատուս քվոն, երբ տղամարդիկ արտերկրում էին, իսկ կանայք եւ երեխաները Հայաստանում, որպես օլիգարխների վաճառած սննդամթերքի սպառող եւ բանակի զորակոչիկ: Վերջին վեց-յոթ տարիներին կիսված ընտանիքները միավորվում են արտեկրում, ինչի արդյունքում Հայաստանը վերապրում է արտագաղթի եւ տնտեսական դժվարության մի նոր ալիք: Տրանսֆերտների ծավալը նաեւ այս պատճառով է նվազել. հասցեատերերը մեկնում են ուղարկողների մոտ:

ժամը հասել է

Ներքաղաքական պրոցեսների խորքային տրամաբանությունն, ըստ այդմ, պետք է ուղղված լինի հենց այս նպատակին. ստեղծել հայրենադարձության պայմաններ նոր եւ հին Սփյուռքի ամենատարբեր շերտերի համար: Սա հեշտ լուծվող խնդիր չէ, որովհետեւ համադրել հայությանը Հայաստանում, նշանակում է համադրել տարբեր մենթալիտետների, մտածողության, կուլտուրայի, զբաղմունքի տեր մարդկանց: Այս ծավալուն խնդրի լուծումը ունի առնվազն մեկ նախապայման. մոնոպոլիաները, օլիգոպոլիաները պետք է վերացվեն, պետք է ստեղծվի անկախ դատական համակարգ, բոլորը հավասար պիտի լինեն օրենքի առաջ, պետք է գործի ազատ տնտեսական մրցակցության եւ ազատ քաղաքական եւ քաղաքացիական մրցակցության մեխանիզմը, ձեւավորվի օրենքի գերակայության վրա հիմնված ազգային համաձայնություն: Պետք է գիտակցել նաեւ, որ սա անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար: Նկատի ունեմ՝ նույնիսկ այս պայմանների առկայության պարագայում նոր եւ հին սփյուռքահայերը գլխապատառ չեն սկսի վերադառնալ Հայաստան. սրա համար հարկավոր է հոգեւոր, գաղափարախոսական, քարոզչական, կազմակերպչական հսկայական աշխատանք: Դա մի աշխատանք է, սակայն, որի վրա արժե էներգիա եւ ժամանակ ծախսել, որովհետեւ խաղասեղանին, ինչպես ասում են, Հայաստանի ապագան է, հայ ժողովրդի ապագան:

Հ.Գ. Խնդրին թերեւս ուղղակիորեն չառնչվող եւս մեկ դետալ: Համացանցում լայն արձագանք է գտել արվեստաբան Վարդան Ազատյանի դասախոսություն-հարցազրույցը, որտեղ նա անդրադառնում է ազգի, ժողովրդի մասին երբեմն իրարամերժ պատկերացումներին: 21-րդ դարում, իսկապես, հստակ ձեւակերպման կարիք է զգում հետեւյալ հարցը. ի՞նչ ասել է հայ ժողովուրդ, ով է հայ ժողովուրդը:

Տարօրինակ չհնչի, բայց այսօր գոյություն ունի՛ իրավաբանական բարձրագույն ուժ ունեցող սահմանում՝ Հայ ժողովրդի ինքնության մասին: Նկատի ունեմ ՀՀ Սահմանադրության նախաբանը: Շատերը, թերեւս ուշադրություն չեն դարձրել, բայց մեր երկրի Սահմանադրությունը սկսվում է հետեւյալ նախաբանով.

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

Սահմանադրություն ընդունող սուբյեկտը, իրավունքի աղբյուրը, ըստ այդմ, Հայ ժողովուրդն է, որին էլ, ըստ նույն Սահմանադրության, պատկանում է բարձրագույն իշխանությունը Հայաստանում: Մինչդեռ Սահմանադրության հանրաքվեին մասնակցում են միայն ընտրական իրավունք ունեցող մարդիկ, ՀՀ քաղաքացիներ: Եթե հաշվի ենք առնում, որ Սահմանադրության նախաբանը ծնվել է մի իրավիճակում, երբ Հայաստանում ընտրական իրավունք ուներ հայության փոքր մասը միայն, ստացվում է, որ այս ձեւակերպման մեջ դրված է նաեւ Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության իմաստն ու նպատակը, այն է՝ հայ ժողովրդի էթնիկ, լեզվամշակութային, պատմական ընդհանրությունը ամբողջացնել բնակավայրի եւ քաղաքացիության ընդհանրությամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, որովհետեւ Սահմանադրության տրամաբանությամբ, լինել հայ, հայ ժողովրդի մասնիկ, նշանակում է լինել Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրող, ընտրական իրավունքով օժտված քաղաքացի, մեկը, ով իրավունք ունի մասնակցել Սահմանադրական եւ այլ հանրաքվեների, Նախագահի ընտրությանը, Ազգային ժողովի ընտրություններին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Սրանք այն ինստիտուտներն են, որոնցով ըստ Սահմանադրության, Հայ ժողովուրդը իրականացնում է իրեն պատկանող բարձրագույն իշխանությունը: Հայ ժողովրդի սահմանն, ըստ այդմ, գծագրվում է այս իրավունքով: Սա ամենեւին չի նշանակում, թե քաղաքացիական իրավունքի սուբյեկտ չհանդիսացող հայը հայ չէ: Բայց այդ հայի գիտակցության մեջ անհրաժեշտ է հարուցել վերադարձի անխուսափելիության գիտակցումը, ձեւակերպել վերադարձը, որպես վերջնական եւ բարձրագույն նպատակ, որ նա կփոխանցի սերնդեսերունդ: Գիտակցումը կհարուցի պրոցես, որ կտեւի գուցե հարյուրամյակ(ներ): Բայց այդ հարյուրամյա պրոցեսը կդառնա Հայաստանի գոյության հարյուրամյա երաշխավոր: Ընդ որում, եթե ուրուգվայահայի համար վերադարձը ընտանիքի եւ կապիտալի փոխադրումն է Հայաստան, ղարաբաղցու համար բնօրրանի կարգավիճակի փոփոխություն է:

Տվյալ խնդրի համատեքստում չեմ կարող չխոսել արդեն 22 տարի Հայաստանում շարունակվող բանավեճի՝ ազգային գաղափարախոսության մասին: Չեմ ուզում խնդրին անդրադառնալ այն համատեքստում՝ լավ բան է ազգային գաղափարախոսությունը, թե վատ բան, պետք է, թե պետք չէ: Հիմա արդեն նույնիսկ անիմաստ են այս հարցադրումները, որովհետեւ ժամանակակից աշխարհում Սահմանադրություններն են դառնում ազգային գաղափարախոսություն, կամ առնվազն նրա գործնական իրագործման մեխանիզմ: Հատուկ ճշտում. չեմ պնդում, թե ՀՀ գործող Սահմանադրությունը հենց ինքը ազգային գաղափարախոսությունն է, պնդումս այն է, որ ցանկացած ազգային գաղափարախոսություն անիմաստ է, եթե այն հետեւողականորեն արտացոլված չէ Սահմանադրության մեջ, որը ի դեպ, կարող է ենթարկվել բազմապիսի փոփոխությունների: Հարկ է ընդգծել, սակայն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երկու դրույթներ անփոփոխելի են:

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Հոդված 2. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Սրանք, թերեւս, այն հենասյուններն են, որոնց վրա հիմնված է մեր ազգային գաղափարախոսությունը:

Նիկոլ Փաշինյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված