Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում 

«Առավոտ». Իշխանության ամենաքաղցր մասը

Հայկական Մամուլ

«Իշխանությունն, այնուամենայնիվ, քաղցր բան է` թե' նրա համար, ով «ազնվորեն ծառայում էր ժողովրդին», թե' նրա, ով «գռփում և թալանում էր»: Այդ երկու բնութագրերը վերցնում եմ չակերտի մեջ, որովհետև սովորաբար իշխանություն կրողն իրեն վերագրում է առաջին տարբերակը, իսկ մնացած քաղաքացիները վստահ են, որ իրականում երկրորդ տարբերակն էր գործում:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օրինակ, կարծում է, որ նա քաղաքն իր հետնորդին հանձնում է «պոդ կլյուչ», այսինքն՝ այնպիսի կատարյալ վիճակում, որ Սամվել Բալասանյանին մնում է միայն վայելել իր նախորդի անձնուրաց աշխատանքի պտուղները: Դա ասված է մի քաղաքի մասին, որտեղ 24 տարուց ավելի է՝ մարդիկ ապրում են «ժամանակավոր» տնակներում, և այդ տնակային ավաններում մեծացել է մի ամբողջ սերունդ, որի մոտ, հասկանալի պատճառներով, ընդգծված են մեր հասարակության արատները: Թեկուզ այդ պատճառով դժվար է պատկերացնել, որ մեր երկրի երկրորդ քաղաքում ամեն ինչ սարքած է «պոդ կլյուչ»: Փոխարենը հավատում եմ, որ քաղաքապետին (պաշտոնապես` «քաղաքապետի ընտանիքին») պատկանող «օբյեկտները» հենց այդպես էլ սարքած են և պատկառելի եկամուտ են բերում: Եվ հենց դա է քաղցր իշխանության ամենաքաղցր մասը:

Բայց եթե Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնալու շանսեր չունի և ուզի-չուզի իշխանությունը հանձնելու է գարեջրի բիզնեսմենին, ապա ինչո՞ւ է նրա «գրոհայինների խումբը»' որդու գլխավորությամբ, այստեղ-այնտեղ բախումներ սարքում և նույնիսկ կրակում:

Իհարկե, ամեն ինչ կարելի է վերագրել էմոցիաներին` պարզապես մարդկանց սպասվում է տհաճ իրադարձություն` «իշխանազրկություն», և նրանց նյարդերը տեղի են տալիս: Բայց եկեք ընդունենք, որ այդ մակարդակի ղեկավարները կատարյալ հիմար չեն լինում` հակառակ դեպքում իրենց նպատակներին չեն հասնի: Հենց այնպես, հուզական հողի վրա պաշտոնավարման վերջին օրերին սկանդալներ սարքելը չափազանց անհաշվենկատ կլիներ: Ուրեմն այս վարքի մեջ կա ինչ-որ գերնպատակ, ինչ-որ ուղերձ: Ամենայն հավանականությամբ, ուղերձը կապված է հենց այդ «քաղցր» սեփականության հետ: Պարզ է, թե ինչ ճանապարհով են չքավոր քաղաքում այդ եկամտաբեր օբյեկտները սարքվել, և ինչպիսի բարենպաստ դաշտում էին դրանք գործում, երբ քաղաքապետը «ձիու վրա էր»:

Հիմա` իշխանափոխությունից հետո, օբյեկտներին որոշակի վտանգ է սպառնում` նման դեպքերում սեփականության որոշակի վերաբաշխումն անխուսափելի է, որովհետև քաղաքի նոր տերերը իշխանության այս «քաղցր» մասին կմոտենան նոր ախորժակով: Եվ ահա ուղերձի իմաստը կարող է լինել իրավիճակն ապակայունացնելու սպառնալիքը, եթե այդ վերաբաշխումը տեղի ունենա:

Իհարկե, կրիմինալի ուղիներն անքննելի են, և դրա արտահայտման ձևերն ու պատճառները կարող են տարբեր լինել: Բայց նույնն է այն էֆեկտը, որը կրիմինալն ակնկալում է իր գործողություններից` վախը, մարդկանց ահաբեկումը: Գյումրիում այդ «ավանդույթները» ավելի քան 10 տարվա պատմություն ունեն»,– գրում է «Առավոտ»–ի խմբագրականը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Ամենադիտված