Ռուբեն Վարդանյանի գործը ստացել է գրանցման համար և կքննարկվի ՄԻԵԴ-ում․ փաստաբան
Իրավունք
Ռուբեն Վարդանյանի գործով ՄԻԵԴ-ում ներկայացված դիմումն արդեն ստացել է գրանցման համար և կքննարկվի դատարանում։ Դիմումը ներկայացվել է հուլիսի 19-ին և ներառում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ութ հոդվածների ենթադրյալ խախտումներ։
Վարդանյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Բաքվի դատարանի փետրվարի 17-ի դատավճռում առկա են լուրջ իրավական խնդիրներ։ Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման և, ըստ հրապարակված տեղեկությունների, մեղավոր է ճանաչվել 41 դրվագով՝ 21 հոդվածներով։
Սահակյանի գնահատմամբ՝ մեղադրանքներում ներառվել են նաև Վարդանյանի քաղաքացիական, բիզնես և բարեգործական գործունեությանը վերաբերող գործողություններ, որոնք, ըստ պաշտպանության, ներկայացվել են որպես հանցավոր գործունեություն։
ՄԻԵԴ դիմումով պաշտպանական կողմը փորձում է վիճարկել Վարդանյանի իրավունքների խախտումները միջազգային իրավական հարթակում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը