Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի․ L'Orient-Le Jour
Համաշխարհային ՄամուլԼիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքով առնվազն 149 մարդ է զոհվել, ավելի քան 5 հազար մարդ վիրավորվել է, հաղորդում է լիբանանյան «L'Orient-Le Jour» թերթը՝ վկայակոչելով Առողջապահության նախարարությունում աղբյուրը: Պայթյունի ալիքը ոչնչացրել և վնասել է հարյուրավոր շենքեր, ավելի քան 300 հազար մարդ անօթևան է մնացել: Լիբանանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ողբերգության պատճառը 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն է, որը վեց տարի առաջ առգրավվել է մաքսային ծառայությունների կողմից: Իշխանությունները դեպքի հետ կապված ձերբակալել են նավահանգստի վարչակազմի 16 անդամների, այդ թվում՝ նավահանգստի տնօրենին: