Իլոն Մասկը օգնություն է առաջարկել Բելառուսին
Աշխարհ
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը արձագանքել է Թվիթերի օգտատերերի գրառմանը Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին՝ հարցնելով, թե ինչպես կարող է օգնել: Սոցցանցի օգտատերերից մեկը իր էջում կոչ է արել բոլորին «պատմել Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի և դրանք դաժան կերպով ճնշելու մասին: Այնուհետև նա իր գրության վրա նշել է ամերիկացի ձեռներեցներ Իլոն Մասկի և Բիլ Գեյթսի օգտահաշիվները: «Ում ձայնը որ լսելի է, թող օգտագործի այն հիմա», - գրել է օգտատերը։
«Ցավում եմ կատարվածի համար։ Ինչպե՞ս կարող եմ ձեզ օգնել», - մեկնաբանությունների բաժնում գրել է Մասկը։ Վերջինիս արձագանքին ի պատասխան՝ նրան խնդրել են ուշադրություն հրավիրել Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերին, օգտագործել արբանյակները երկրում ինտերնետի կայուն աշխատանքը պահպանելու համար, ինչպես նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից