Բելառուսը Ռուսաստանին է փոխանցել ձերբակալված «Վագների խումբ» կազմակերպության անդամ 32 զինյալի
Աշխարհ
Բելառուսը Ռուսաստանի Դաշնությանն է հանձնել ավելի վաղ Մինսկի մերձակայքում ձերբակալված ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամ զինյալներին: Այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունը:
«Ռուսաստանի Դաշնության երեսուներկու քաղաքացի, որոնք ավելի վաղ ձերբակալվել են Բելառուսում, հատել են Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը և ներկայումս գտնվում են Ռուսաստանի տարածքում: Ռուսաստանի երեսուներորդ քաղաքացին, ով նաև Բելառուսի քաղաքացիություն ունի, մնացել է Բելառուսի Հանրապետության տարածքում»,- ասված է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից