Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են իրավիճակը Բելառուսում, ասվում է Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Կանցլերը շեշտել է, որ Բելառուսի կառավարությունը պետք է ձեռնպահ մնա խաղաղ ցուցարարների դեմ բռնություն գործադրելուց, անհապաղ ազատ արձակի քաղբանտարկյալներին և համաժողովրդական երկխոսություն ձևավորի ընդդիմության և հասարակության հետ՝ ճգնաժամը հաղթահարելու համար», - ասվում է հայտարարության մեջ: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերը հույս են հայտնել, որ Բելառուսում իրավիճակը շուտափույթ կարգավորում կստանա: Նշվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)