Գորբաչովը մատնանշել է Լուկաշենկոյի սխալը
Աշխարհ
Խորհրդային միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը սխալ է համարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողներին աջակցության խնդրանքով ուշացումով դիմելու փաստը։ Նա հավելել է, որ ինքը նույնպես ԽՍՀՄ գոյության ավարտին այդ նույն խնդրանքով դիմել է ձեռնարկությունների աշխատակիցներին։ «Մենք չենք ստացել անհրաժեշտ աջակցությունը: Սակայն ես հակված չեմ մեղադրելու աշխատողներին», - խոստովանել է Գորբաչովը: Նրա կարծիքով՝ Բելառուսի իրադարձություններում զգացվում է դրսից ազդեցությունը: Գորբաչովը նաև հայտնել է, որ հեռացել է Սովետական Միության նախագահի պաշտոնից՝ «պառակտման և ներքին պատերազմից խուսափելու համար»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն