Գերմանիան Նավալնիին տեղափոխելու համար բժշկական ինքնաթիռ է ուղարկել․ Bild
Աշխարհ
Գերմանիան հատուկ բժշկական ինքնաթիռ է ուղարկել ինտենսիվ թերապիայի մեջ գտնվող ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնիին Օմսկից Բեռլին տեղափոխելու համար: Ենթադրվում է, որ Նավալնին տեղափոխվելու է Բեռլինի «Charite» կլինիկա: Ավելի վաղ, Օմսկի շրջանի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Տատյանա Շակիրովան լրագրողներին հայտնել էր, որ ուրբաթ առավոտյան Օմսկում անցկացվում է բժշկական խորհրդատվություն մոսկովյան մասնագետների մասնակցությամբ։ Որոշվում է այն հարցը, թե արդյո՞ք հիվանդը փոխադրելի է:
Ինչպես հայտնի է, ռուս բլոգեր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը ինքնաթիռի մեջ վատացել էր։ Ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և բլոգերը հոսպիտալացվել էր։ Նրա վիճակը գնահատվում էր որպես ծանր։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ