Լուկաշենկոն Մինսկում ուղղաթիռից դուրս է եկել ինքնաձիգը ձեռքին (տեսանյութ)
ՏեսանյութերՔիչ առաջ Մինսկի «Անկախության պալատի» տարածքում վայրէջք է կատարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը։ Պետության ղեկավարը ուղղաթիռից դուրս է եկել ինքնաձիգը ձեռքին։ Զինված զինծառայողը ուղղաթիռը լքել է Լուկաշենկոյի հետ, ևս երկու մարդ ուղղաթիռի մոտ սպասել են պետության ղեկավարին:
Հիշեցնենք, որ այսօր Մինսկում տեղի են ունեցել բազմահազարանոց բողոքի ակցիաներ։ Մասնակիցները պահանջել են նոր նախագահական ընտրություններ, անցած ընտրություններում ձայների վերահաշվարկ։ Ինչ-որ պահի ընդդիմությունը մոտեցել է նախագահական նստավայրին, բայց անվտանգության ուժերն ու հատուկ սարքավորումները արգելափակել են նրանց ճանապարհը:


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը