Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Վիկտոր Ենգիբարյան. Պետք է հաղթենք խաղաղությամբ

Վերլուծական

Սաֆարովի դեպքի հետ կապված` հայաստանյան հասարակական, քաղաքական շրջանակներում բազմաթիվ քննարկումներ, վերլուծություններ և հրապարակումներ են շրջանառվում: Ուստի ցանկանում եմ անրադառնալ արծարծվող հիմնական գաղափարներին, որոնց մեծ մասը ցավալիորեն արդարացնում են Ալիևի հաշվարկները, նպաստում նրա խաղի պայմաններին:

1. Սոցիալական ցանցերում և մամուլում ակտիվ շրջանառության մեջ է Սաֆարովից վրեժխնդիր լինելու գաղափարը: Բազմաթիվ ԶԼՄ-ներում պատկերված է նրա՝ դիակ հիշեցնող նկարը, և այլն: Այստեղ ոչինչ փոխել հնարավոր չէ, Սաֆարովը, այսպես թե այնպես, երկար չի ապրի: Եթե հայերն այնքան խելամիտ գտնվեն ու նրան չոչնչացնեն, դա կանի Ալիևը, որպեսզի իր հասարակության մեջ ամրապնդի հայերի նկատմամբ վախի և զոհի դերում հանդես գալու զգացումը: Նա այս քայլով նաև կհամախմբի իր ժողովրդին «թշնամու» դեմ, ով սպանեց ազատագրված Ռամիլին: Սա է այդ մարդու՝ իշխանություն պահելու մեթոդը: Առաջարկում եմ Ալիևին օգնության ձեռք չմեկնել:

2. Ալիևը Սաֆարովին վերադարձրեց Ադրբեջան և ներում շնորհեց, քանի որ նա իր երկրում լեգիտիմության հետ կապված լուրջ խնդիրներ ունի և նրա ստեղծած ռեժիմը քանդման եզրին է: Որքան էլ մեզ՝ հայերիս համար տարօրինակ է, Ադրբեջանում կա լիբերալ մտածողների հսկայական բանակ, որը ատում է իր նախագահին և նրա կողմից կառավարվող ռեժիմը: Ալիևի իրական ծրագիրը միջազգային հանրության նկատմամբ անվստահություն սերմանելն է: Բաքուն լայնորեն իրականացնում է հակաամերիկյան, հակառուսական և հակաեվրոպական քարոզչություն: Որքան միջազգային հանրությունը քննադատի Ադրբեջանին և նրա հասարակությանը, այնքան երկրի բնակչությունը (հատկապես՝ ազատականները) իրեն ավելի մեկուսացած և անպաշտպան կզգա: Այստեղ շրջանառվում է «Ձեր միակ տերը ես եմ» գաղափարը: Ալիևը ցույց է տալիս, որ «թքած ունի» թե՛ միջազգային հանրության և թե՛ իր քաղաքացիների կարծիքի վրա: Հետևաբար, ազատականները կա՛մ պետք է լռեն, կա՛մ հայտնվեն բանտում: Նա նաև ցանկանում է ապացուցել իր ամենակարողությունը, դարձնել իրեն մարդ, որ կարող է գնել ամեն ինչ, նույնիսկ ԵՄ անդամ երկիր: Իսկ ո՞վ է Ալիևին օգնում տարածել Հունգարիայի ծախվածության լուրը: Իհարկե’ մենք: Առաջարկում եմ այս հարցում նրան նույնպես չօգնել:

3. Հայկական քարոզչությունն այս պահին աշխարհով մեկ աշխատում է վարկաբեկել Ադրբեջանը (այդ թվում՝ իմ կողմից ղեկավարվող կազմակերպությունը) և սրանով ապացուցել՝ որքան հետամնաց, հակաժողովրդավար և հիվանդ են ադրբեջանցիները: Այս քաղաքականությունը ճիշտ է, բացառությամբ մեկ նրբերանգի: Քարոզչությունը, որն իրականացնում են հայերը (սկսած ՀԿ-ներից, պետական օղակներից և համայնքներից), ուղղված է հիմնականում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ, այնինչ Սաֆարովին ոչ թե ազատ արձակեց և հերոսացրեց «Ադրբեջանի ժողովուրդը», այլ Ալիևը և իրենից կախում ունեցող զանգվածը: Սա առաջադեմ պետությունները լավ են հասկանում։ Այն փաստը, որ հայերի քարոզչությունն ուղղված է ընդհանուրի դեմ, դիտվում է իբրև նախապաշարմունք, ինչն էլ Եվրոպայում և Ամերիկայում դիտվում է, մեղմ ասած, բացասական: Անհրաժեշտ է զգուշանալ քարոզչության հակառակ ազդեցությունից, մեր թիրախը պետք է լինի Ալիևը և իր ռեժիմը, քանի որ հնարավոր է փոխել այդ երկրի ղեկավարությունը և ռադիկալիզմը վերածել ազատականության. այդ ժողովրդի հետ մենք պետք է ապրենք կողք-կողքի:

4. Պատերազմի մասին: Մեր պետության ղեկավարության կողմից անընդհատ շեշտվում է այն հանգամանքը, որ Հայաստանը պատրաստ է պատերազմի և կհաղթի այն, սակայն ցանկանում է խաղաղություն: Այս մոտեցումը չափազանց գրագետ է, սակայն չունի առօրեական կիրառում: Հայաստանը կարող է իրեն ավելի լավ դիրքավորել միջազգային դիվանագիտական օղակներում, եթե իր խաղաղություն ցանկանալը ճիշտ «վաճառի» հստակ քայլերով: Սոսկ հռետորաբանությունը բավարար չէ: Սա կարելի է իրականացնել թե՛ պետական և թե՛ հասարակական մակարդակներում: Մյուս կողմից, առաջինը ի՞նչ արվեց Սաֆարովին ներում շնորհելուց հետո. ՀՀ Նախագահի ցուցումով բարձրացվեց զինված ուժերի զգոնությունը, սա, իհարկե՛, անհրաժեշտ է և չպետք է թուլացվի, քանի որ, եթե սահմանների վրա մեծանա լարվածությունը կամ ծայրահեղ դեպքում սկսվի պատերազմ, զուգահեռ կսկսի նաև տեղեկատվական պատերազմ:
5. Ղարաբաղի կարգավիճակը: Որոշ տաքարյուն քաղաքական ուժեր փորձում են շրջանառել Ղարաբաղի ճանաչման հարցը ՀՀ ԱԺ-ում: Սա, անկասկած, Ալիևի երազանքն է, քանի որ Հայաստանը ստիպված կլինի ճանաչման դեպքում նշել սահմաններ՝ իր բոլոր հետևանքներով: Առաջարկում եմ այս հարցում նույնպես չօգնել Ալիևին:
6. Բանակցություններ: Շատ ավելի տաք արյուն ունեցող միավորներին առաջարկում են դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ: Սա նույնպես Ալիևի երազանքն է, քանի որ նա խնդիր ունի ձախողելու բանակցությունները և հատկապես՝ ԵԱՀԿ ՄԽ-ն:

Հիմնական հետևություն: Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է փնտրեն գործընկերներ Ադրբեջանի ներսում և նպաստեն ալիևյան ռեժիմի քայքայմանն ու վերջնական տապալմանը: Այդ գործընկերները հիմնականում ազատականներն են և ազգային փոքրամասնությունները, որոնք տառապում են վարչակազմի ազդեցության ներքո: Ադրբեջանական հասարակությունը Ղարաբաղի նկատմամբ իրական հավակնություններ չունի և պատմական հիշողություններով կապված չէ այդ հողերի հետ: Նրանք հրաշալի հասկանում և խոստովանում են, որ Ղարաբաղը հայկական տարածք է:

Համարձակ և անպարտելի քայլ կլինի, եթե Ազգային Ժողովն իր վաղվա նիստում քննադատի Ադրբեջանի վարչակազմը ու ռադիկալ խմբավորումները, մտահոգություն հայտնի առ այն, որ Ադրբեջանում ուժգնանում են իսլամական հոսանքները, և իր զորակցությունն ու համերաշխությունը հայտնի ադրբեջանցի մնացյալ ժողովրդին:

ՀՀ ԱԺ-ն պետք է միջազգային հանրությանը կոչ անի ապահովել Սաֆարովի անվտանգությունը:

Առաջարկում եմ չխաղալ Ալիևի խաղը, եկե՛ք սկսենք սեփական խաղ և հաղթենք, իսկ այդ խաղի անունն է «հաղթել խաղաղությամբ»:

Վիկտոր Ենգիբարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված