Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում 

ՀՀ ԳԱԱ–ի 2–րդ պատմական խայտառակությունը

Գիտություն և Մշակույթ

Չլսված դեպք՝ երկու համաշխարհային ու հազարավո՜ր պատերազմներ տեսած մեր հողագնդի համար:

Ամենուր, բնականաբար, ավելի շատ՝ համացանցում եռում են վերջին՝ հունգարական դեպքերի մասին կարծիքները։ Վրդովմունքի ալիք բարձրացավ, երբ առաջին անգամ լսեցինք Հունգարիայի քայլը, երկրորդ ալիքը՝ երբ Ադրբեջանը սրիկային ընդունեց՝ որպես հերոսի։ Այնուհետև հավանության ալիք, երբ մեր վիրավորված նախագահը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական և այլ կապերի խզման մասին... իսկ հետո եղավ այն, ինչն ավելի բնորոշ է մեզ՝ ծայրահեղականությունն ու անիմաստությունը... Օրինակ, էլ ինչպե՞ս կարելի է բնորոշել մեր ՀՀ Գիտությունների ակադեմիայի 2–րդ պատմական խայտառակ քայլը։ (Առաջին պատմականը, ինչպես հիշում ենք, պրոֆեսոր Յուրի Օռլովին ակադեմիայի թղթակից անդամի կոչումից զրկելն էր։ Քայլ, որի համար հետո շա~տ զղջացին, այն էլ՝ ինչքա~ն շատ, արցունքներ թափեցին, փորձեցին մի կերպ ուղղել սխալը՝ «տակից դուրս գալ», Օռլովին ակադեմիայի արտասահմանյան անդամ ընտրեցին, ու մի նորմալ բանի մեկ է չհասան, քանի որ զայրացած Օռլովը ԳԱԱ-ին ուղարկեց՝ «ուր որ հարկն է»։)

Ուրեմն՝ ակադեմիայի պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանն ինքն իրենով՝ առանց Ակադեմիայի ընդհանուր ժողովի ու առանց գիտնականներից որևէ մեկի համաձայնությունը հարցնելու, որոշում է կայացրել. վերցնել ու հայտարարել, որ Հայաստանի ԳԱԱ–ն խզում է կապերը Հունգարիայի ԳԱԱ–ի հետ։ Ոչ ավել, ոչ պակաս՝ ողջ ակադեմիայի գիտնականների անունից։ Հենց այսպես։ Այս որոշումը կարդում են զարմանքից քարացած գիտնականները, որոնց կարծիքի վրա թքած է ունեցել ակադեմիայի շեֆը։ Իրականում, ո՞վ չի հասկանում, որ սա «վերևից» իջեցրած հրաման էր, որը տալիս էր Ակադեմիայի պրեզիդենտին երկու ճանապարհ՝ առաջին՝ հրաժարվել լինել կամակատար ու փրկել իր, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ի հեղինակությունը, երկրորդ՝ ընդունել ու փրկել սեփական պաշտոնը։ Պարոն Մարտիրոսյանը, թեև լինելով հարգված գիտնական, ցավոք ընտրեց երկրորդը, հայտնի չէ՝ գոնե փորձելո՞վ բացատրել աբսուրդի ու խայտառակ ծայրահեղականության չափը մեր ղեկավարության «մտածելակերպի»։

Համացանցը եռում է. գիտնականները վրդովված են, այս որոշումը ձյան նման իջավ նրանց գլխներին։ Օրինակ, երիտասարդ գիտնականներից մեկը ՊԳՖԱ-ի («Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում») ֆեյսբուքյան էջում (http://www.facebook.com/science.and.finance) կարծում է՝ «Սա ցույց է տալիս, որ մեր ԳԱԱ նախագահությունը ընդամենը ԿՑՈՐԴ է: Երբ մեր երկրի իշխանությունը կասեցնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, դա ընդունելի և հասկանալի քաղաքական քայլ է, սակայն գիտությունը կոչված է լուծումներ տալու, ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու, հասկանալի և ավելի գիտական կլիներ եթե մեր ԳԱԱ-ն հարցի լուծում առաջարկեր կամ ընդհանրապես չխառնվեր: Սենց մի տեսակ ծաղրածույություն է ստացվում: Փաստացի, սրանով նաև ցույց է տրվում, որ մեզանում լրիվ բացակայում է պետական ինստիտուտների անկախության գաղափարը, այսինքն՝ ապրիորի մեր ԳԱԱ-ի գլուխները ենթադրել են, որ Հունգարիայի ԳԱԱ-ն, իրենց նման, հանդիսանում է Հունգարիայի իշխանությունների կցորդ (երևի անգամ մտածել են, որ Հունգարիայի ԳԱԱ-ի նախագահն էլ իրենց իշխող կուսակցության անդամ է), և, առանց պահանջելու նրանց մեկնաբանությունները, շտապել է «քաղաքականություն» անել: Բացի դա, հետաքրքիր է՝ ԳԱԱ-ի ժողով եղե՞լ է, քննարկվե՞լ է այս որոշումը, թե՞ սա էլ է ԳԱԱ-ի նախագահության հերթական «օռիժինալ» գաղափարը։» Ապա երիտասարդ գիտնականը պահանջում է պարզաբանում. «խնդրում եմ ասեք, եղե՞լ է արդյոք նման քննարկում:»։ –«որևէ քննարկման վերաբերյալ տեղեկություն ես, համենայն դեպս, չունեմ։ Միայն գիտեմ, որ ակադեմիայի ընդհանուր ժողով կամ բաժանմունքների ժողովներ չեն եղել»,– ստիպված հնչում է խուսանավող պատասխանը։ Հարցնում ենք ԳԱԱ նախագահության անդամներին՝ բոլոր «հասանելիները» կամ միանգամից դառնում են անհասանելի կամ էլ խուսափում են որքան հնարավոր է՝ տեղյակ չեն, բացակայել են և այլն։

Միաժամանակ, համացանցում կրքերը շարունակվում են բորբոքվել.... Աստղագետներից մեկը ահա այսպիսի գրառում է թողել «Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ համագործակցության պայմանագիրը կնքել է ակադ. Վիկտոր Համբարձումյանը: Մինչև ՍՍՀՄ-ի փլուզումը մեր գիտական շատ հիմնարկներ, այդ թվում նաև Բյուրականի աստղադիտարանը, սերտ համագործակցել են Հունգարիայի համապատասխան գիտական հիմնարկների հետ: Մենք ունեինք և այժմ էլ ունենք բազմաթիվ լավ ընկերական հարաբերություններ մեր հունգար կոլեգաների հետ: Նշեմ, օրինակ, որ նրանց աստղադիտարաններից մեկի տնօրեն Յանկովիչ Իշտվանը եղել է անձամբ Վ. Համբարձումյանի ասպիրանտը, իսկ նրա դիսերտացիայի թեմայի ընթացիկ ղեկավարը եղել է հանգուցյալ Լ. Միրզոյանը: Հունգարիայի ազգային աստղադիտարանը երկար տարիներ ընդգրկված է եղել Բյուրականյան առաջատար թեմաներում որպես կատարող կողմ: Ես անձամբ լավ հարաբերություններ ունեմ հայտնի աստղագետ Լայոշ Բալաշի հետ ցեֆեիդների ուսումնասիրության ասպարեզում, չնայած մենք համատեղ հոդվածներ չենք տպագրել, սակայն միշտ հետևել ենք մեկս մյուսի աշխատանքներին և ունեցել ենք բազմաթիվ հետաքրքիր քննարկումներ: Գիտական համագործակցությանը քաղաքական աստառ տալը կարծում եմ տգիտության վառ արտահայտություն է ու թույլատրելի չէ քաղաքակիրթ երկրների հարաբերությունների մեջ: Սովետական տարիներին սառը պատերազմի պայմաններում ամերիկյան և եվրոպական առաջատար աստղագետները Վիկտոր Համբարձումյանին ընտրել էին Միջազգային Աստղագիտության Միության նախագահ, հետագայում էլ Գիտական ընկերությունների միջազգային կազմակերպության նախագահ: Հիշենք թե ինչպես կապիտալիստական աշխարհը Պյոտր Կապիցայի հետ միասին հեղափոխական Ռուսաստան ուղարկեց մի ողջ գիտական լաբորատորիա: Միայն Ֆաշիզմի ժամանակ Գերմանիան սկսեց նեղել հրեա գիտնականներին, ուրիշ նման արտառոց դեպք ես չգիտեմ գիտության պատմությունից: Մեր Ազգային Ակադեմիայի այս քայլը շատ տհաճ ու անմակարդակ քայլ է, որը խոսում է Ակադեմիայի ղեկավարության ոչ-ադեկվատ վերաբերմունքի մասին գիտության նկատմամբ: Խառնել են գիտությունն ու քաղաքականությունը՝ ի վնաս գիտության»:

Իսկ մեկ այլ երիտասարդ գիտնական հարց ունի. «Մի հարց տամ. իսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ակադեմիան խզե՞լ է հարաբերությունները Ադրբեջանի ակադեմիայի հետ, նման հայտարարություն արե՞լ է։ Չէ՞ որ այն ժամանակ ակադեմիայի պրեզիդենտը Համբարձումյանն էր՝ աշխարհքի բանը տեսած մարդ էր, խելոք։ Կամ որ Թուրքիան մեզ բլոկադա արեց՝ մերոնք Թուրքիայի գիտական կազմակերպություններին ուղղված հայտարարություններ արեցի՞ն»։ Մտածում եմ՝ հիմա սրան ի՞նչ են պատասխանելու։ «Դե իհարկե՝ ոչ...» – հնչում է գիտնականների հակիրճ ու հատու պատասխանը։

Այո, այս պատասխանը գիտեն բոլորը… Վիկտոր Համբարձումյանը Սումգայիթի դեպքերից հետո հացադուլ արեց, բայց մտքով չանցավ խզել Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հետ գիտական կապերը:

Ամփոփումը թողնում եմ մի ուրիշ երիտասարդ գիտնականի գրառմանը. «Էս ի՞նչ աբսուրդ էր, դիվանագիտական հարաբերությունները կասեցնում են դիվանագիտական հակասության ժամանակ, դա չեն անում աղմուկի համար։ Սա է կիսագրագետ կառավարությունը՝ գիտեն, թե դա միայն աղմուկի ձև է։ Ի՞նչ գիտական հակասությունների է եկել ՀՀ ԳԱԱ-ն հունգարական ԳԱԱ-ի հետ, չեմ կարողանում հասկանալ։ ՀՀ ԳԱԱ-ն չէ՞ր կարողանում համակերպվել հունգարական ԳԱԱ-ի՝ կառավարության վրա վերահսկողության թուլությունից։ Ուզում եք քաղաքականության մեջ խառնվե՞ք, գոնե գրագետ արեք, պարզապես խնդրեք ձեր կոլեգաներին, որ միջամտեն ու փորձեն ազդել կառավարության վրա, բայց «դադարեցնել փոխհարաբերությունները» ո՞րն է։ Տեսնես ո՞վ էր կառավարության կիսագրագետը, որ սենց էժանագին հիմարություն է հորինել։ Մի երկու ամիս առաջ պարոն Մարտիրոսյանը երիտասարդ գիտնականներին հորդորում էր հեռու մնալ քաղաքականությունից, կրկին զգացվում էր, որ կառավարության պատվերով էր խոսում՝ կոնկրետ դեպքերի համար։ Այդ ինչպե՞ս են իրեն ճնշել այս անգամ, որ միջազգային քաղաքականության մեջ էլ է մխրճել ԳԱԱ-ն։ Հաստատ Էջմիածնին էլ էին նման հայտարարություն կարգադրել գրել, ուղղակի չհասցրեցին՝ հունգարական եկեղեցին առաջ ընկավ՝ աջակցության նամակով։ Ամոթ է, կառավարությունը պետք է ճանաչի իր սահմանները։ ԳԱԱ-ն էլ, կարծում եմ, պատիվը վերականգնելու խնդիր ունի, սա ուղղակի ապտակ է ԳԱԱ-ին, ադեկվատ կլինի, եթե ակադեմիան ներողություն խնդրի այդ հայտարարության համար ՀՀ քաղաքացիներից ու հունգար կոլեգաներից, որ թույլ է տվել իրեն՝ օգտագործել ու միջազգային մակարդակում կապիկություններ անել»։

Այսպես, իհարկե ճիշտ է, որ գիտությունը չունի սահմաններ։ Բայց ՀՀ ղեկավարությունն ու ՀՀ ԳԱԱ–ն պիտի հիշեն, որ իրենց համար կա՛ն չափ ու սահմաններ ու իրենք պարտավոր են ճանաչել դրանք։ Ակադեմիան քայլ առ քայլ կորցնում է իր դեմքը։ Գիտանականների կարծիքը մեկն է՝ գիտությունը վեր է ու վեր պետք է լինի քաղաքականությունից։ Սա գիտության մեծ օրենքն է։ Օրինակ, Վիկտոր համբարձումյանը Սումգայիթի դեպքերից հետո հացադուլ արեց, բայց մտքով չանցավ խզել Ադրբեջանի հետ գիտական կապերը: Այն, ինչ արեց մեր ԳԱԱ–ի ղեկավարությունը, չլսված դեպք է՝ երկու համաշխարհային ու հազարավո՜ր պատերազմներ տեսած մեր հողագնդի համար։
Իրո՛ք՝ չլսված դեպք։

Մանե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը
Ամենադիտված