Իրավիճակն այս պահին Արցախում բավականին հանգիստ է և վերահսկելի. Դավիթ Տոնոյան
Հասարակություն
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրեց իրավիճակն Արցախում:
«Իրավիճակն այս պահին Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ է և վերահսկելի: Մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են: Հատուկենտ կրակոցներ են լինում, այսպես ասած՝ շատ լուրջ լռություն է տիրում: Շատ արագ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը: Տեղակայումն իրականացվում է Հայաստանից Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն այդ ուժերը կտեղակայվեն ԼՂ սահմանների և շփման գծի երկայնքով»,- ասաց նախարարը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)