Զոհվածների տվյալները թաքցվում են. ՊԲ-ն այսօր է հրապարակել մոտ մեկ ամիս առաջ զոհված Սաղաթելյան Մուշեղի որդու անունը
Հասարակություն
Զոհվածների տվյալների թաքցվում են, հրապարակվում ուշացումներով: Նման ահազանգեր բազմիցս է ստացվել, ինչի կապակցությամբ ՀՀ Պն-ից պարզաբանում էին, թե նախ` անհատականացնում են տվյալները` փորձաքննությամբ, իսկ հետո միայն հրապարակում: Մինչդեռ` օրինակները վկայում են, որ ռազմական գերատեսչությունը պաշտոնապես թաքցրել է նաեւ այն անձանց տվյալները, որոնց հարազատներն արդեն իրազեկված են եղել անդառնալի կորուստի մասին` դեռեւս շաբաթներ առաջ
Այսպես` ՊԲ-ն միայն այսօր է հրապարակել կալանավայրերի վարչության նախկին պետ Սաղաթելյան Մուշեղի որդու` Սեւակ Սաղաթելյանի զոհվելու մասին, մինչդեռ հանրությանն այդ մասին հայտնի էր դարձել դեռեւս 25 օր առաջ` հոկտեմբերի 20-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)