Երկու անհայտ անձ սառը զենքով հարվածել են Կոնստանտին Տեր-Նակալյանի դեմքին. մանրամասներ
Հասարակություն
Ինչպես արդեն հայտնել ենք, «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը հարձակման է ենթարկվել:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է միջադեպի մանրամասներով:
«Երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։
Այս հարձակման համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ն.Փաշինյանի վրա է՝ որպես քաղաքացիական բախումների գերագույն գլխավոր դրդիչ։
Սա շատ վատ տեղ է տանելու»,- գրել է Մելիքյանը


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)