Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան «Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Վատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) 

«Մերօրյա հերոսները». Նարեկ Մեսրոպյան զոհվել է մարտի դաշտում՝ մասնագիտական պարտականությունները կատարելիս

Հասարակություն

ԵՊԲՀ հանրությանն է ներկայացնում այն հերոս սովորողներին, ովքեր զոհվել են Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով։
Նարեկ Մեսրոպյանը բուժծառայության մայոր էր, Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր: Զոհվել է մարտի դաշտում մասնագիտական պարտականությունները կատարելիս:


«Փոքրուց փայլում էր բոլոր բնագավառներում՝ դպրոցական օլիմպիադաներում, արվեստի ոլորտում... երգում էր, պրոֆեսիոնալ դաշնակահար էր, դերասան, սակայն, ի վերջո կանգ առավ ամենամարդասիրական մասնագիտության՝ կյանքեր փրկելու առաքելության վրա»,- նշում է կինը՝ Աննա Սիմոնյանը և շարունակում, որ Նարեկը երբեք չէր պատմում իր սխրանքների մասին, չափազանց զուսպ ու համեստ էր, այդ իսկ պատճառով իրենք նույնիսկ տեղյակ չէինք, որ այս պատերազմի ընթացքում նա նշանակվել է Խոջալուի հրաձգային գնդի բուժծառայության պետ:


Պատերազմի առաջին օրվանից՝ որպեզի ընտանիքը չանհանգստանա, ռազմական բժիշկն ասել է, որ գտնվում է ապահով վայրում: Միայն դեպքից հետո են ընտանիքի անդամներն ընկերներից իմացել Նարեկի կատարած սխրանքների մասին։
«Խոսեցի իր մարտական ընկերոջ հետ, ով այժմ նույնպես ծառայության մեջ է: Նա խոստացել է, որ անպայման կպատմի Նարեկի բազում հերոսությունների մասին: Նարեկը հասցրել է փրկել շատ զինվորների կյանքեր: Դեպքի օրը, ինքն ու ընկերը շտապել են առաջնագիծ վիրավորներին օգնություն ցուցաբերելու և տեղափոխելու, սակայն նա ընկերոջը ստիպել է իջնել մեքենայից՝ ասելով. «դու այսօր արդեն մեկ անգամ գնացել ես վիրավորների հետևից, այս անգամ ես կգնամ»: Գնաց ու գնաց անվերադարձ... »,- մանրամասնում է հերոսի կինը:


Նարեկն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Ապրիլյան պատերազմին, գտնվելով ամենավտանգավոր կետերից մեկում`Թալիշում։ Այդ պատերազմում նույնպես 100-ից ավելի վիրավորների դուրս բերելով մարտի դաշտից և փրկելով նրանց կյանքերը՝ պարգևատրվել է «Արիության» մեդալով։
«Ապրիլյան պատերազմից հետո իր հրամանատարը՝ Արցախի հերոս Կարեն Ջալավյանը և մարտական ընկերը պատմում են, որ ուժեղ ռմբակոծոթյան ժամանակ՝ չսպասելով կրակի դադարին, շտապել է մարտի դաշտից դուրս բերել վիրավորների՝ րոպե առաջ կանխելով վիրավորի զինվորի ոտքերի անդամահատումը: Եվ այսպիսի բազմաթիվ դեպքեր»,- մեջբերում է Աննա Սիմոնյանը:


Կոնսերվատորիայում Նարեկի քրոջը մոտեցել և հետաքրքրվել են՝ արդյոք Մեսրոպյան Նարեկն իր եղբայրն է: Քրոջ պատասխանից հետո երիտասարդն ասել է, որ նա ապրում է Նարեկի շնորհիվ. ապրիլյան պատերազմի ժամանակ փրկվել է հենց Նարեկի շնորհիվ:
Կինն առանձնակի հպարտությամբ է ընդգծում, որ Նարեկն անմնացորդ նվիրված էր ընտանիքին, հոգատար հայր էր, օրինակելի ամուսին:
«Նարեկը շատ համեստ էր, բարի, աշխատասեր, ընկերասեր ու մարդասեր»,- նշում է Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Պապիկյանը, ում ղեկավարած ամբիոնում է ռազմական բժիշկը երկու տարի անցել կլինիկական օրդինատուրան:


Արթուր Պապիկյանն ընդգծում է, որ անհնար է խոսել ԵՊԲՀ սովորողի մասին առանց դրական հիշողությունների:
Մեկ այլ գործընկերոջ՝ դիմածնոտային վիրաբույժ Հայկ Սարգսյանի խոսքով՝ թեպետ Նարեկը բազմաթիվ կյանք էր փրկել նաև Ապրիլյան պատերազմի ընթացքում, սակայն երբեք չի սիրել խոսել ռազմաճակատում կատարած մասնագիտական սխրանքներից։ Այդ մասին իրենք տեղականում էին նրա մարտական ընկերներից:


Հոկտեմբերի 11-ին, ծանր վիրավորում ստանալուց հետո Նարեկ Մեսրոպյանը տեղափոխվել էր Երևան:
«Մեկ շաբաթ պայքարում էր կյանքի համար: Աչքերը բացելուն պես առաջին հարցը, որ տվեց, հարցրել էր. «Պատերազմն ավարտվել ա».,-ասացինք այո, ամեն ինչ վերջացել է, ամեն ինչ լավ է, սակայն կյանքն անարդար գտնվեց Նարեկի հանդեպ: Հարյուրավոր կյանքեր փրկած բժշկի կյանք փրկել չհաջողվեց: Հոկտեմբերի 19-ին Նարեկն անմահացավ»,- հավելում է կինը:
Մերօրյա հերոսը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Ծնունդով Արցախից էր, մեկնել էր պաշտպանելու հայրենի հողը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Bloomberg. Եվրոպան սպառում է Patriot համակարգերի համար նախատեսված որսորդական հրթիռներըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինԿրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԵգիպտոսի տրանսպորտի նախարարին կոչ են արել հրաժարական տալ գնացքի վթարից հետոՓաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում ենՄոլդովայի նախկին նախագահը Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրը անվանել է խելագարության գագաթնակետՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահըՓաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. ԹանդիլյանՊեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերըԻսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետոՍահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. ՉալաբյանՈւկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիսՈչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներըԿիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոսՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն ենՉինաստանը պահպանում է կապերը՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման վերաբերյալԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՌուբիոն ուրվագծել է, թե ինչ է նախատեսվում քննարկել G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ
Ամենադիտված