170 զինծառայողի գտնվելու մասին տեղեկությունը հին է. այն հերքվել էր դեռ հոկտեմբերի 20-ին
Հասարակություն
Համացանցում կրկին շրջանառվում է տեղեկությունը, թե 170 հայ զինծառայողների խումբ է գտնվել։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:
Հիշեցնենք, որ այն առաջին անգամ մամուլում էր հայտնվել հոկտեմբերի 20-ին։
Նույն օրը Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով թեմային, հերքեց այն՝ նշելով, որ տարբեր շրջաններից առանձին խմբեր կամ անհատ զինծառայողներ դուրս են եկել, բայց նման մեծ խմբավորման մասին խոսք գնալ չի կարող։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)