Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական տրանսպորտի անվտանգ շարժը Լաչինի միջանցքով
Հասարակություն
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ շարժը Լաչինի միջանցքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները դիտակետերում ստուգում են անցնող բոլոր ավտոմեքենաներում զենքի, պայթուցիկ նյութերի առկայությունը, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները հսկողություն են իրականացնում Լաչինի միջանցքով Ստեփանակերտ գնացող ամբողջ ճանապարհին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ճանապարհի բացումը թույլատրել է ապահովել տեղի բնակչության տեղաշարժն անձնական մեքենաներով, ինչպես նաև սննդամթերքի և այլ իրերի տեղափոխումը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)