«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Վատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում 

ՍԴ-ն կասեցրեց մամուլի սահմանափակումներին վերաբերող կառավարության որոշման դրույթը. ՄԻՊ

Հասարակություն

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը կասեցրել է իմ դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այսինքն՝ խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր տրվում քննադատել որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի գործողություն, այդ թվում` ելույթներ, հրապարակումներ, որոնք կարող են վերաբերել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանը:

Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ։ Դատարանը կասեցրել է այդ դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը:

Իմ դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա դեկտեմբերի 4-ին: Այդ որոշմամբ է նաև քննարկվելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնք սահմանում են պատասխանատվություն ու տուգանքներ նշված արգելքները խախտելու համար:

Հատուկ արձանագրում եմ, որ դեռ նախագծային վիճակում, երբ այս նախագիծն ՀՀ կառավարությունն ուղարկել էր Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի, մեր եզրակացությունը եղել է բացասական, այդ թվում՝ հաշվի առնելով մարդկանց սահմանադրական իրավունքների սահմանափակումների հարցը:

Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած այս դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթները չեղարկելու կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը:

Իրազեկում․ ստորև, Կառավարության այն որոշման դրույթներն են, որոնք վիճարկում եմ դատարանում ու որոնց գործողությունն այսօր դատարանը կասեցրել է.

- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

- Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»,-գրել է Թաթոյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Bloomberg. Եվրոպան սպառում է Patriot համակարգերի համար նախատեսված որսորդական հրթիռներըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինԿրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԵգիպտոսի տրանսպորտի նախարարին կոչ են արել հրաժարական տալ գնացքի վթարից հետոՓաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում ենՄոլդովայի նախկին նախագահը Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրը անվանել է խելագարության գագաթնակետՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահըՓաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. ԹանդիլյանՊեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերըԻսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետոՍահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. ՉալաբյանՈւկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիսՈչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներըԿիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոսՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն ենՉինաստանը պահպանում է կապերը՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման վերաբերյալԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՌուբիոն ուրվագծել է, թե ինչ է նախատեսվում քննարկել G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակՓաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցերՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Ամենադիտված