PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Զեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Ադրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. Աբրահամյան Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը 

Սուրենի զոհվելու նախորդ գիշերը ժամացույցը կանգնել էր ուղիղ 3-ի վրա, հաջորդ օրը նույն ժամին հարազատներն իմացել են զոհվելու մասին

Հասարակություն

1997 թվականին Ճամբարակում ծնվեց Սուրեն Ադամյանը, նա ընտանիքի փոքրն էր: 1992 թվականին, երբ Սուրենի ծնողները կորցրեցին իրենց տունը, իր ծնունդով նրանց նորից ուժ և հույս տվեց Սուրենը:

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զիվորական Սուրեն Ադամյանի քույրը՝ Անի Ադամյանը. «Նա մեր ընտանիքի ուրախությունն ու պարծանքն էր: Սուրենը շատ երազկոտ էր, համեստ ու քչախոս: Սիրում էր այն ամենը ինչը կապված էր արվեստի հետ»,- նշեց Անին:

Սուրենը 2015 թվականին ընդունվել էր Մանկավարժական համալսարանի  Իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնում: 6 ամիս սովորելուց հետո, սակայն, այն կիսատ թողեց, քանի որ պետք է մեկներ ծառայության. «Եղբարս շատ թեթև, ուրախ ավարտեց ծառայությունը, եկավ, ուսումը փոխեց հեռակա և ուսմանը զուգահեռ սկսեց աշխատել Ճամբարակի զինկոմիսարիատում՝ համակարգչային աշխատանքներով»,- պատմեց Սուրենի քույրը:

Պատերազմական օրերին Սուրենը ևս գնաց առաջնագիծ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու, նա դիրքեր բարձրանալիս զանգահարեց հայրիկին և ասաց. «Երբ հայրիկս անհանգստացած խոսեց եղբորս հետ, Սուրենը ասաց՝ պա՛պ, հանգիստ էղի, ամեն ինչ լավ ա լինելու, և հետո քեզ դուր կգար, որ ասեին Ադամյան Ռոլանդի տղեն վախեցավ ու չգնաց հայրենիքը պաշտպանելու: Եղբորս այդ խոսքերից հայրիկս հանգստացավ և անփորձանք ծառայություն մաղթեց  նրան»,- վերհիշեց հերոսի քույրը:

Դիրքեր բարձրանալիս, ինչպես նշում է Անին, եղբայրը շատ բարձր տրամադրությամբ էր խոսում: Նա տանեցիներին ստել էր, թե բարձրանում են Վարդենիսի դիրքեր, բայց իրականում գնում էր Շուշի: 

Նախքան եղբոր չարաբաստիկ լուրը ստանալը, մեր զրուցակիցը ունեցել է վատ կանխազգացում. «Ես ամեն օր աղոթում էի եղբորս համար, բայց նոյեմբերի 7-ի գիշերը չեմ կարողանում աղոթել: Այդ օրը ունենում եմ դող, ներքին անհանգստություն, և գիշերը քնիցս վեր եմ թռչում՝ բացականչելով եղբորս անունը: Ժամացույցս կանգ առած է լինում ժամը 3-ի վրա, այդ ժամանակ ուշադրություն չեմ դարձնում դրա վրա: Սակայն նոյեմբերի 8-ին՝ ժամը 3-ին, ես ստանում եմ լուր՝ եղբորս զոհվելու մասին»,- մեծ ցավով նշում է Անին:

Վերջինս նշում է, որ շատ ցավալի է տանում եղբոր կորուստը, քանի որ եղբայրը իրենց տան ուրախությունն էր և հպարտությունը, և բացի դա, նա միակ մարդն էր, որի հետ կիսվում էր Անին. «Սուրենը միշտ, որ զանգահարում էր ինձ բարևի փոխարեն ասում էր՝ հարազատ հոգի եղբայր ու քույր»,- վերհիշում է Սուրենի քույրը:

Ազատ ժամանակ հերոսը շատ էր սիրում ստեղծագործել: Ներկայացնենք նրա մտքերից մեկը. «Ուզում եմ վազել անդադար՝ սարերով, ձորերով։ Ուզում եմ շունչս կտրվի ու ընկնեմ, նայեմ երկնքին՝ հասկանամ, որ ապրում եմ…»

Ռազմի դաշտից Սուրենը հաճախ էր նամակագրություն ունենում քույրիկի հետ, սակայն այդ նամակագրություններից Անիի մտքում առավել տպավորվել է հետևյալը. « Ինձ գրեց՝ անընդհատ ուզում եմ ասել, որ սիրում եմ ձեզ, պաշտում եմ շատ: Մենք դեռ տեսնվելու ենք, ես բոլորիդ համար եմ պայքարում»:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԵգիպտոսի տրանսպորտի նախարարին կոչ են արել հրաժարական տալ գնացքի վթարից հետոՓաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում ենՄոլդովայի նախկին նախագահը Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրը անվանել է խելագարության գագաթնակետՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահըՓաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. ԹանդիլյանՊեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերըԻսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետոՍահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. ՉալաբյանՈւկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիսՈչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներըԿիևի մարզի էներգետիկ օբյեկտների պաշտպանության գումարների գործով խուզարկություններ են․ շքեղություն. Սոկոլովի դիմանկար, Rolls-Royce և կենդանի կոկորդիլոսՀՀ քաղաքացիները տեղյա՞կ են, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ Սյունիքը, Վայոց ձորը իրենց տարածքն ենՉինաստանը պահպանում է կապերը՝ Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման վերաբերյալԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՌուբիոն ուրվագծել է, թե ինչ է նախատեսվում քննարկել G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակՓաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցերՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցներըԻսկ ընդդիմադիրները կարդացե՞լ են Սահմանադրության տեքստը, ինչի՞ն են դեմԿրետեի ափերի մոտ միգրանտների նավակի ողբերգության զոհերի թիվը հասել է 14-իՂրղզստանում որոնողական աշխատանքներ են տարվում լեռներում անհետ կորած տղայի համարՉկա որևէ քաղաքացու՝ Երևան մուտք գործելու որևէ արգելք. Տիգրան ԱվինյանԽոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավորԻրանը անհնար է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շրջափակման և պատերազմի պայմաններումՄհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգըԱյս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. ԿարապետյանԹրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասինՀրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը
Ամենադիտված