Հեռախոսազանգեր է կազմակերպել ռազմագերիների որոշ ծնողների հետ․ ադրբեջանական կողմի հայտարարությունը
Հասարակություն
Ադրբեջանը կապի մեջ է ռուս խաղաղապահների հրամանատարության հետ՝ կապված Ղարաբաղում անհայտ կորած զինծառայողների հետ, ասվում է բանտարկյալների և անհայտ կորած քաղաքացիների գործերի պետական հանձնաժողովի հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ադրբեջանական կողմը պարբերաբար տեղեկություններ է հաղորդել հայ ռազմագերիների մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, ստեղծել է բոլոր պայմանները ԿԽՄԿ ներկայացուցիչների համար նրանց այցելելու համար, հեռախոսազանգեր է կազմակերպել ռազմագերիների որոշ ծնողների հետ: ԿԽՄԿ-ի և խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ շփումները շարունակվում են՝ որոշելու անհայտ կորած համարվող մեր զինծառայողների ճակատագիրը», – ասված է հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)