Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 

Ո՞վ է ավելի հայրենասերը. երեխաներին Նոր տարվա նվերներ բաժանո՞ղը, թե՞ նրանց գիտելիք–իմացություն–փորձ–հմտություններ նվիրողը

Գիտություն և Մշակույթ

(Ավետիք Գրիգորյան–ուսուցիչը՝ իր սաների կարծիքներում)

Թե ի՞նչ է ուսուցանում Ավետիք Գրիգորյանը, որտե՞ղ, ինչպե՞ս և ինչո՞ւ, այդ հարցերի պատասխանները կարելի է ստանալ ստորև՝ իր սաների պատմածներում։ Ինձ մնում է միայն, որպես նախաբան, ասել, որ Ավետիք Գրիգորյանը աստղագետ է, որը մի օր վերցրել ու գրել է «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գիրքը, որը, հակառակ շատ գիտնականների հիացմունքի ու բարձր գնահատանք–գրախոսականների, այդպես էլ չի գտնում իր տպագրության ֆինանսավորողին, որը գրվելուց ի վեր որպես ուղեցույց է սկսել ծառայել ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի՝ Ավետիք Գրիգորյանի բացած Տիեզերագիտական խմբակի պարապմունքների համար։ Խմբակ, որտեղ նա անվճար պարապմունքներ է անցկացնում բոլոր ցանկացողների համար։ Իսկ պարապմունքների գնահատանքին կարող եք ծանոթանալ՝ ելնելով իր մի քանի սաների պատմածներից, ինչպես նաև նրանց՝ բազմաթիվ մրցույթներից ու առարկայական օլիմպիադաներից բերած հաղթանակներից։

– Ի՞նչ դեր է խաղացել Ձեր կյանքում Ձեր ուսուցիչ Ավետիք Գրիգորյանը

Լիլիթ Հովհաննիսյան – Դպրոցական տարիներին այս խմբակն այցելելը մեծ հետաքրքրություն էր ինձ համար: Հաճախ այնպիսի բաներից էր խոսում պարոն Գրիգորյանը, որ չէի էլ հասկանում, բայց երբեք չէր լինում այնպես, որ ամաչեի հարցեր տալ: Նա այնքան ընկերական էր, որ ոչ մի վախ կամ անտարբերության մատնված լինելու անհանգստություն չի եղել ինձ մոտ: Նա երբեք չի բղավել և տոնը չի բարձրացրել որևէ աշակերտի վրա: Մեր ցանկացած հարցի վերաբերյալ ասում էր, թե ամեն հարցից էլ կարող է ծնվել մի նորամուծություն, այնպես որ չվախենանք հարցեր տալ' մտածելով, որ հիմարություն կլինի մեր ասածը: Հաճախ էր կազմակերպում պրակտիկ դիտարկումներ, որի արդյունքում հետաքրքրությունն ավելի էր մեծանում իր դասավանդած առարկայի ու թեմաների նկատմամբ: Կարծում եմ՝ ամեն ինչ ասված է հենց նրանով, որ մինչ օրս էլ մեր խմբակի տարբեր տարիների սաները կապ են պահում նրա հետ ու իրար հետ, և տարբեր հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպում: Պարզապես, մեր պետությունը պետք է գնահատի նման մարդուն: Ցանկացած այլ երկրում նա շատ ավելի կգնահավեր պետության կողմից, քան մեր երկրում է։

Արթուր Գալստյան – Ավետիք Գրիգորյանին ճանաչում եմ դեռևս դպրոցական տարիներից: Հայաստանի անկախության անցումային դժվար տարիներին

կենցաղային տարրական պայմանների բացակայության և պատերազմական պայմաններում Ավետիք Գրիգորյանը գտել էր ժամանակ և ուժ՝ մի խումբ երիտասարդների կրթությամբ զբաղվելու համար: Հրթիռների մոդելների պատրաստումով և աստղագիտության ու ֆիզիկայի հետաքրքրաշարժ դասեր անցկացնելով նա ամրացրեց իմ մեջ գիտության և տեխնիկայի նկատմամբ սերը: Այնտեղ ստացած գիտելիքները և մտածելու ունակությունը մինչ այսօր բարի ծառայություն են մատուցում իմ մասնագիտական աշխատանքում: Բացի կրթական և ուսուցողական դերից, Ավետիք Գրիգորյանը կարողացել էր հիմնել խմբակի անդամների մեջ կուռ ընկերական հարաբերություններ և իր սեփական օրինակով ցույց տալ մասնագիտական և մարդկային հարաբերությունների կառուցման ճիշտ ուղին: Դժվար է նկատել այն սահմանները, որոնցով կտարանջատվեն նրա կերպարում հարգանքի արժանի մարդը, ընկերը և ուսուցիչը: Անսահման հարգանքը Ավետիք Գրիգորյանի նկատմամբ մինչ օրս դրդում է նրա հետ խորհրդակցել կյանքում լուրջ որոշումներ կայացնելիս: Նրա խորհուրդներով ընտրել եմ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը, ավարտել կարմիր դիպլոմով բակալավրիատը և մագիստրատուրան, այնուհետև պաշտպանել թեկնածուական թեզը և աշխատել նույն ֆակուլտետում:

Հրայր Ազիզբեկյան – Ավետիք Գրիգորյանն ինձ համար ավելին է, քան ուսուցիչը, ավելի տեղին է կիրառել «աշխարհ» բառը: Ինձ բախտ է վիճակվել ունենալ հրաշալի ուսուցիչներ, որոնք ինձ փոխանցել են գիտելիք, փորձ, հայացքներ և վարք, բոլորին ես անչափ երախտապարտ եմ, սակայն Ավետիք Գրիգորյանը տարբերվում է բոլորից: Ես նույնիսկ իր ազդեցությունը կդասեի աշխարհայացքային մշակույթի ոլորտին: Նա կարողանում է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որում նախանձը, պարծենկոտությունը, շահամոլությունը և ապակառուցողական այլ դրսևորումները դառնում են անիմաստ ու անտեղի: Նրա շուրջ հավաքվում են մարդիկ, ովքեր կարողանում են լսել և գնահատել դիմացինին, աջակցել թիմային աշխատանքին և, կարևորը, ովքեր անչափ գնահատում են պարզությունը, խորությունը և վստահում են գիտական մեթոդին: Ավետիք Գրիգորյանը կարողանում է սերմանել այդ բոլոր արժեքների սաղմերը եւ հոգատար կերպով աճեցնում է այդ սաղմերը անհատական մոտեցումով ամեն մեկի նկատմամբ։ Նա կարողանում է հետաքրքիր խնդիրների և լուծումների ծաղկաքաղ անել, ու շատ պարզ բացատրել շատ բարդ երևույթներ, որ միայն տարիներ անց նոր հասկանում էինք, որ դրանք ներկա գիտության և տեխնիկայի սահմանագծի արդիական խնդիրներից են: Նա երբեք մրցակցությունը չի դիտում' որպես խթանող միջոց, այլ ամեն ոք ինքը պետք է զգա իր ունակությունների սահմանը և աճի ինքն իր նկատմամբ: Բացի այդ, խմբակում ձեռք բերեցինք նաև

կիրառական հմտություններ, օրինակ, սարքում և փորձարկում էինք չղեկավարվող հրթիռներ:

Խմբակի հաճախումը ուրախություն էր բոլորիս համար, դա ստեղծագործական ազատության օդ շնչելու տեղ էր, օազիս:

Ռուբեն Տեր-Խաչատրյան – Ավետիք Գրիգորյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ իմ՝ 9-րդ դասարան փոխադրվելու տարին, երբ արդեն մտածում էի ԲՈՒՀ ընդունվելու մասին: Պատահաբար իմացա, որ Երևանում կա խմբակ, որտեղ հավաքվում են իմ տարիքի, իմ նախասիրություններով պատանիներ, տվյալ դեպքում' տիեզերքի ուսումնասիրությանն առնչվող թեմաներ էին շոշափվում խմբակում: Մինչ խմբակը, մեկ տարի առաջ առաջին անգամ ականատես եղա Արեգակի խավարման, որը մեծ աժիոտաժ էր առաջացրել, թե՛ մամուլում թե՛ հասարակ մարդկանց շրջանում: Խավարումը դիտելուց անմիջապես հետո հասկացա, որ ընդհանուր առմամբ կյանքս նվիրելու եմ Տիեզերքի ուսումնասիրությանը: Հենց նման խմբակ էր ինձ անհրաժեշտ այդ ժամանակ, որպեսզի վերջնականապես համոզվեի, որ ճիշտ ուղու վրա եմ: Ավետիք Գրիգորյանը, ինչպես իր մյուս սաներին, ինձ նույնպես ընդունեց գրկաբաց՝ պատրաստ լինելով տալ թե՛ գիտելիքներ, թե՛ արժեքավոր խորհուրդներ: Փորձում էր հասկանալ, թե ի՞նչ եմ ես իրականում ուզում, ո՞րն է դրան հասնելու ճիշտ ճանապարհը, և այդ ամենը անում էր սրտանց՝ մեր երկրի ապագայի մասին մտածելով, առանց որևէ անձնական ակնկալիք ունենալու: Ընդհանուր հետադարձ հայացք ձգելով անցած ժամանակահատվածին, կարող եմ վստահորեն ասել, որ Ավետիք Գրիգորյանն ուղղակի ազդեցություն ունեցավ ապագայի նկատմամբ իմ հույսի վերականգնման, իմ մասնագիտական կողմնորոշման և նույնիսկ հետագա մասնագիտական գործունեության մեջ:

Կարեն Իսպիրյան – Մեր հանդիպումը տեղի ունեցավ երբ ես սովորում էի դպրոցի ավարտական դասարանում: Դեռ շատ վաղ տարիքից երազում էի ավիացիայի և տիեզերագնացության մասին: Երևակայությունս նկարում էր տարատեսակ թռչող սարքեր և տարիքն առնելուն զուգընթաց մեծ կարիք էի զգում այդ երևակայական սարքերը դարձնել իրագործելի: Միտքս ձևակերպում էր հարցեր, որոնց պատասխանները ինձ համար մատչելի գրականության մեջ չէի գտնում: Մի քանի փորձ կատարեցի՝ գտնելու հարցերիս պատասխանները ավիամոդելային խմբակներում, սակայն այնտեղ չկային պատասխաններ և հիմնավորումներ, այլ կային արդեն ավարտուն կոնստրուկցիաներ, որոնք պարզապես հարկավոր էր ջանասիրաբար իրագործել: Իսկ ինձ հետաքրքիր էր բուն մտքի աշխատանքը, ճանաչման մեթոդը, որի օգնությամբ կարելի կլիներ հասկանալ մեզ շրջապատող աշխարհը և դրանից օգտվելով՝ ստեղծել աշխատունակ կոնստրուկցիաներ:

Գլուխս լի էին նման հարցերով, երբ ընկերս առաջին անգամ հիշատակեց Տիեզերագիտական խմբակի գոյության մասին: Հանդիպումից առաջ դժվար էր ենթադրել, թե ինչին էր այն նվիրված լինելու և որքան արագ և անմիջական կերպով կընդգրկվեմ իմ կողմից շատ սպասված գործունեության մեջ: Պարզվեց, որ խմբակում Երկիր-Մարս օդաչուավոր թռիչքի նախագծի վրա էին աշխատում, և տիեզերանավի՝ Մարսի վրա անվտանգ վայրէջք կատարելու խնդիրը գիտականորեն և տեխնիկապես հիմնավորված լուծում էր պահանջում: Ինձ համար շատ անսպասելի և ուրախալի էր հայտնվել մի միջավայրում, որտեղ բոլոր հարցերը քննարկվում ու հետազոտվում էին տարիքին հասանելի ամենայն լրջությամբ և ամեն հարցի լուծում հիմնավորվում էր հստակ գիտական պատճառաբանություններով: Ես սկսեցի ձևավորվել՝ որպես ապագա մասնագետ: Ավետիք Գրիգորյանի ներդրումը իմ կայացման մեջ դժվար է գերագնահատել:

Այսպիսով, ես բոլորին ուղղեցի նույն հարցն ու ստացա տարաբնույթ պատասխաններ, սակայն որոնք ի մի բերելով հանգեցի մի ընդհանրացման. մենք գործ ունենք նվիրյալի հետ։

Ի՞նչն է ապահովում ցանկացած երկրի առաջընթացը։ Սխալված կլինի նա, ով կփնտրի ուրիշ պատասխան այս հարցի համար, քան՝ գիտության առաջընթացը։ Եթե մեր հարուստներից մեկը որևէ բարեգործություն է անում, դա անպայման ազդարարվում է, ուռճեցված գույներով ներկայացվում օրեր ու ամիսներ շարունակ, գովազդվում։ Ուրեմն՝ ի՞նչ անուն տանք մի մարդու, որն աշխատում է մեր երկրում գիտության զարգացման, հետևաբար՝ առաջընթացի համար, և կարևորը՝ նա տարիներ շարունակ դա արել ու անում է սիրով՝ առանց նյութական ու մեր «գիտություն հարգող» պետության կողմից որևէ բարոյական խրախուսանք ստանալու ակնկալիքի։ Ուրեմն՝ ո՞վ է ավելի հայրենասեր. նա՞, ով երեխաներին Նոր տարվա նվերներ է բաժանում, թե՞ նա, ով նրանց կլոր տարին գիտելիք–իմացություն–փորձ–հմտություններ է նվիրում։

Մտածենք ա՛յս մասին։

Մանե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված