Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բաձր է մնում 7 սանտիմետրով
Հասարակություն
2020 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից, այն 7 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։
Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 195 միլիոն 701 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց թողնված ջրի ծավալը կազմել է 162 միլիոն 388 հազար խորանարդ մետր։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)