ՀՀ ԱԳ նախարարն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցի
ՀասարակությունՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցը մեկնարկեց դեկտեմբերի 7-ին. Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցի:
Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ զետեղեց՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի։
Նախարարը հանդիպում ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ. մտքեր փոխանակվեցին օրակարգային և թեմին առնչվող մի շարք հարցերի շուրջ:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)