Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան Թրամփը կասկածի տակ է դրել իր կոշտ ներգաղթային քաղաքականության արդյունավետությունը Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին պատասխանել ենք, սակայն դրա բովանդակությունը հրապարակել չեմ ցանկանում․ Խուդաթյան Թուրքիայի գործարանում պայթյունից զոհեր և վիրավորներ կան․ դեպքի վայրում հրդեհ է բռնկվել Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը Բացառապես քաղաքացիների քվեարկության արդյունքում է որոշվելու կփոխվի Սահմանադրություն թե ոչ Արջուտի դպրոցի խոհանոցը չի գործի Քննարկվել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները «Ինտերը» հաղթել է «Կոմոյին»․ Մխիթարյանը մասնակցել է խաղին Երևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել է Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է 

Սյունիքում ադրբեջանցի զինվորականները հայկական կողմին ստիպել են 800 մետր հետ քաշվել. «Հրապարակ»

Հասարակություն

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Արավուս վարչական շրջանի ջոկատին ադրբեջանցի զինվորականները ստիպել են հետ քաշվել։

Արավուս վարչական շրջանի (գյուղ) ղեկավար Արգամ Հովսեփյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իրավիճակը նորմալ է այս պահին։ Հետ քաշվելու մասով ասաց, որ տարածքային վեճերը սկսելուց առաջ 1 շաբաթ ջոկատի հետ մնացել են իրենց դիրքերում, որից հետո՝ դուրս եկել։

«Ադրբեջանցիները եկել-ասում էին՝ «Մերն է», ես ասում էի՝ «Չէ, մերն է»։ 1988-90 թվականներին Թորոսի բլուրի մի կողմը մերն է եղել, մի կողմը՝ իրենցը։ Բլուրից մի 800 մետ դեպի մեր գյուղ, մեր պահուստային հողերը, 9 հեկտար սեփականաշնորհված հողը  մնաց իրենց»,- նշեց գյուղապետը։  

Հովսեփյանի խոսքերով՝ իրենք երեկ են նահանջել և դուրս եկել այնտեղ զբաղեցրած իրենց դիրքերից։

«Երեկ Բաքվից գեներալներ էին եկել, կոշտ ձևի սպառնում էին, ասում էին՝  «Մինչև ժամը 12-ը դուրս չեկար, անօդաչու թռչող սարքով կվառեմ, եթե քո զինվորներին խղճում ես, դո՛ւրս արի»։

Ասում եմ՝ «Գեներա՛լ, չե՞ս մտածում, որ մինչև քո անօդաչու սարքը գա, մեզ վառի, քո վիճակն ինչ է լինելու»։ Պատասխանում է՝ «Կարո՞ղ է, ես քո հողն եմ մտել։ Մի սանտիմետր անցար կկրակեմ, ես ամբողջ օդը հսկում եմ»»,- մանրամասնեց վարչական շրջանի ղեկավարը։

Վերջինս հավելեց, որ իրեն նույնիսկ ադրբեջանական լուրերով են ցույց տվել, թե «Արգամ Հովսեփյանը զավթել է ադրբեջանական հողերը, դուրս չի գալիս»։ 

«Գեներալն ասաց՝ «Դո՛ւ, ինձ Բաքվից հասցրել ես այստեղ, ամբողջ Ադրբեջանը ոտքի ես կանգնեցրել»։

Ես էլ պատասխանել եմ՝ «Սրանք պահուստային, պայմանագրային հողեր են, 9 հեկտար հողի սեփականության վկայական ունի մեր բնակիչը»։ Ասում  է՝ «Մեզ չի հետաքրքրում»։

Գեներալը հետը 1918-20 թվականների քարտեզ էր բերել, որ տպագրված է եղել 1974 թվականին։ Մոտավորապես 800 մետր ենք հետ քաշվել։ Մենք էլ ունեինք քարտեզ»,- նշեց նա։ 

Հարցին՝ կա՞ն էլի հատվածներ, որոնցից հետ են քաշվել, պատասխանեց, որ ոչ։

«Գեներալն իրեն ագրեսիվ էր, պահում, բայց մինչև այս գեներալի գալը, գնդապետ կար, իրեն նորմալ էր պահում»։ 

Հովսեփյանը ի պատասխան լրատվամիջոցի հարցին՝ ասաց, որ գյուղի շրջակա աջ և ձախ կողմերում հայկական սահմանապահ զորքերն են։ «Ամբողջ աշխարհը թնդում է, որ Արավուսի գյուղապետն իր տղաների հետ մի շաբաթ կռիվ է տալիս այնտեղ, մեր կադաստրից, մեր կառավարությունից մեկը չեկավ։ Վերջին օրն ադրբեջանցիներից Բաքվից եկել-հասել են այստեղ։ Սյունիքի երկրապահ կամավորական միության նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանն է եկել, բայց Պողոսյանն ինքն ի՞նչ աներ, կադաստրի աշխատո՞ղ է, ի՞նչ է»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

 

Տեսանյութը` News.am-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. ԿարապետյանԹրամփը կասկածի տակ է դրել իր կոշտ ներգաղթային քաղաքականության արդյունավետությունըԹրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասինՀրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերըԳազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին պատասխանել ենք, սակայն դրա բովանդակությունը հրապարակել չեմ ցանկանում․ ԽուդաթյանԹուրքիայի գործարանում պայթյունից զոհեր և վիրավորներ կան․ դեպքի վայրում հրդեհ է բռնկվելԹրամփը խոստովանել է, որ Արևմուտքը գրեթե ոչնչի չի հասել՝ Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելով Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձըԲացառապես քաղաքացիների քվեարկության արդյունքում է որոշվելու կփոխվի Սահմանադրություն թե ոչԱրջուտի դպրոցի խոհանոցը չի գործիԳազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով Քննարկվել են մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքներըԹուրքիայի պողպատաձուլական գործարանում պայթյուն է որոտացել«Ինտերը» հաղթել է «Կոմոյին»․ Մխիթարյանը մասնակցել է խաղինՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասինԵրևանում շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում էԿոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է․ վարչապետԼեհաստանը կշարունակի ահաբեկչության հետաքննությունը՝ չնայած հրաձիգի մահվանըՉգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասինՊատերազմից հետո Հայաստանը դեռ ուներ Արցախը պահպանելու բանակցային հնարավորություններ. ԿարապետյանՌուսաստանը նոր մարտավարություն է կիրառել Կիևի էներգետիկ համակարգը շարքից հանելու համարՓաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու COP31-ինՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցուԿրետե կղզու մոտ միգրանտներ տեղափոխող նավից 12 զոհվածի մարմին է հայտնաբերվելՇոյգուն հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ռիսկերի մասշտաբավորման մասինԱԺ-ն չպետք է մարտադաշտ լինի. ՄԻՊ-ը՝ պատգամավորների ծեծի մասինԼուսին մեկնելու հնարավորություն․ NASA-ն նոր տիեզերագնացների ընտրություն է սկսելԲեթմենի հայտնի մոտոցիկլետը աճուրդում կարող է վաճառվել 1,2 միլիոն դոլարովԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ ինը օրինագիծՀայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով․ ԲաղայիԷրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումՀակոբ Բադալյան․ ՍԴ նախագահի ընտրությունը բացահայտեց Փաշինյանի և իշխանության «արևմտամետ» թևի դիմակայությունըԿրակոցներ, նռնակներ և շորթումներ․ Իսրայելի քաղաքներից մեկում հանցավոր բախումների ալիք էԿուբան բանակցություններ է վարել ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի և Պետդեպարտամենտի հետԹրամփը սպառնում է վերսկսել պատերազմը, ԱՄՆ-ն դիմում է Չինաստանի օգնությանըԱլիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. ԽաչատրյանԱննա Գրիգորյան․ Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը ՀայաստանումՌուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Մատենադարանի մոտ BMW X5-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել հաստաբուն ծառին#ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԹրամփը նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կհանդիպի Կատարի վարչապետի հետ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ50-60 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան զոհեր և տասնյակ վիրավորներԴատարանը թույլ է տվել Մկրտիչ Սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարանԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը մեղադրվում է Չինաստանի հետախուզության գործակալի հետ կապ ունենալու մեջԿասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄԷրդողանի այցը Բաքու Թուրքիայում կոշտ քննադատության է արժանացել
Ամենադիտված