Վարչապետի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն
Հասարակություն
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կազմակերպած «Արժանապատվության երթ» ակցիայի մասնակիցները մի քանի հարց պարունակող նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարցերը վերաբերում էին ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված մի շարք մեղադրանքներին:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը նշեց, որ ցանկանում են դատախազությունից հետաքրքրվել` արդյոք այդ գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ վարչապետը, եթե այո, ապա ինչ մանրամասներ են պարզվել, եթե ոչ, ապա ինչու չի հարցաքննվել: Նամակում ընդդիմադիր ուժերը նաև մի շարք այլ հարցեր են ուղղել դատախազությանը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել