«Քաղաքական ոլորտին չեմ տիրապետում, բայց ցանկանում եմ ինձ վրա վերցնել լրացուցիչ բեռ»․ Երվանդ Թարվերդյանը կմասնակցի ընտրություններին
ՔաղաքականԱյսօր` մարտի 25-ին, տեղի ունեցավ «Սարգիս Կարոլինա» ընկերության համահիմնադիր Երվանդ Թարվերդյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսն սկսվեց նշանակված ժամանակից շատ ավելի ուշ, սակայն, այդ դեպքում էլ ասուլիսին ներկա գտնվողների թիվն այդպես էլ չավելացավ: Այն տևեց ընդամենը 7 րոպե։ Երվանդ Թարվերդյանը գուցե չի առաջացնում հանրային հետաքրքրություն և հենց այդ պատճառով էր, որ ասուլիսին ներկա էր ընդամենը 3 լրատվամիջոց, և որ այն այդքան շուտ ավարտվեց։
Ասուլիսի ընթացքում Երվանդ Թարվերդյանը խոսեց տնտեսական ոլորտում իր անցած ուղու մասին, և հայտարարեց, որ մտնում է քաղաքականություն, ստեղծում նոր կուսակցություն, որով էլ կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Վերջինս, նշեց, որ թեև այնքան էլ չի տիրապետում քաղաքական ոլորտին, այնուամենայնիվ իր որոշումն աներկբա է` հետայսու քաղաքական դաշտում է․ «Ես քաղաքական ամբողջ ոլորտին չեմ տիրապետում և ցանկանում եմ տիրապետել ամբողջին, ինձ վրա վերցնել լրացուցիչ բեռ՝ ծառայելու պետությանը»,- ասաց Երվանդ Թարվերդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից