Հրապարակվել է Լուկաշենկոյի որդու մոր լուսանկարը
ԱյլՀամացանցում է հայտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդու մոր լուսանկարը, հաղորդում է newsbel.by-ն:
Վարկածներից մեկի համաձայն ՝ տղայի մայրը Նախագահական գույքի կառավարման վարչության հիվանդանոցի գլխավոր բժիշկն է ՝ Իրինա Աբելսկայան, ով եղել է Լուկաշենկո ավագի անձնական բժիշկը: Եվ համացանցում հայտնված լուսանկարում օգտատերերը վերջապես տեսել են պատանի Նիկոլային` իր ենթադրյալ ծնողի հետ, գրում է կայքը:
Լուսանկարում տղան պատկերված է Իրինա Աբելսկայայի հետ, ով արդեն զգալիորեն ծերացել է: Նշվում է, որ դեռ հայտնի չէ, թե որտեղ է արվել լուսանկարը:
Նշենք, որ Բելառուսի ղեկավարը նախընտրում է չխոսել այն մասին , թե ով է լույս աշխարհ բերել իր երրորդ երեխային: Այնուամենայնիվ, նա նախկինում նշել էր, որ մայրը չի զբաղվում որդու դաստիարակությամբ, և նրան տեսնում է միայն հեռուստատեսությամբ: Նա նաև խոստովանել էր, որ կինն աշխատում է որպես բժիշկ: