Օրվա խորհուրդ
Օրվա խորհուրդ«Այն երկիրը, ուր դուք մտնելու եք՝ ժառանգելու, նման չէ եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք, որտեղ երբ սերմը ցանում էիք, պետք է ջրեիք ու տքնաջան աշխատեիք ձեր ոտքերով, ինչպես բանջարանոցը։ Իսկ այն երկիրը, ուր դուք պիտի մտնեք ժառանգելու համար, լեռնային ու դաշտային երկիր է և երկնքի անձրևի ջուրն է խմում։ Դա մի երկիր է, որը Տերը՝ քո Աստվածը, խնամում է, տարվա սկզբից մինչև տարվա վերջը շարունակ Տիրոջ՝ քո Աստծու աչքը նրա վրա է։ Եթե ընդունես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ քեզ, այն է՝ սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով, ապա նա իր ժամանակին ձեր երկրին կտա գարնանային ու աշնանային անձրևները, որպեսզի կարողանաս ամբարել քո ցորենը, քո գինին ու քո յուղը։ Նա քո դաշտերին խոտ կտա քո անասունների համար։ Կուտես և կհագենաս։» (Բ Օր. 11.10-15):
Qahana.am