Սամվել Ալեքսանյանի վաղեմի «մրցակիցը» կուսակցություն է հիմնում․ «Փաստ»
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանի քաղաքական դաշտը համալրվում է նոր կուսակցություններով: Նախօրեին հայտնի դարձավ, որ կուսակցություն է ստեղծում նաև «Սարգիս Կարոլինա» ընկերության գործադիր տնօրեն Երվանդ Թարվերդյանը: Կուսակցությունը կոչվելու է «Միացյալ Հայաստան»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս կուսակցությունն ունենալու է ընդգծված պրոռուսական ուղղություն: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանում քաղաքական միավոր հիմնելու թեման Թարվերդյանը քննարկել է Ռուսաստանում գործող մի շարք հայ գործարարների հետ: Ի դեպ, հավելենք, որ «Սարգիս Կարոլինա» ընկերությունը տարիներ շարունակ Հայաստան ներմուծվող ալկոհոլային շուկայում առաջատար դիրքերում է եղել և պարբերաբար խնդիրներ է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի հետ՝ վերջինիս կողմից «Սարգիս Կարոլինա» ընկերության կողմից ներմուծվող օղիների կեղծման պատճառով: Ընդ որում, ոչ մեկ անգամ այս հարցով վարույթ է իրականացրել նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: