«Ծաղկազարդ»․ Արմինկայի նոր գրառումը
ԺամանցԱյսօր`մարտի 28-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Ծաղկազարդ.
Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։
«Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա» (Մատթ. 21.9): Ժողովրդի բազմությունն աղաղակում էր ու ասում. «Օվսաննա, օրհնյա՛լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ. 12.13)», - գրել է նա։