Երկրպագուներին ենք նվիրում այս հաղթանակը. Կապառոս
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ինստագրամում անդրադարձել է Իսլանդիայի հավաքականի նկատմամբ 2։0 հաշվով տնային հաղթանակին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում։
«Աշխարհի առաջնության երկրորդ ընտրական հանդիպում։ Մեր տղաները կատարեցին անհավանական աշխատանք մեր երկրպագուների ներկայությամբ։ Նրանց ենք նվիրում այս նոր հաղթանակը։ Շատ հպարտ եմ նրանցով»,- գրել է Խոակին Կապառոսը։
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն: Մարտի 31-ին Հայաստանի թիմը կընդունի ռումինացիներին։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան