Բադասյանը ՀՀ նախագահին պարզաբանումներ է ներկայացրել Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթի վերաբերյալ
ՏեսանյութերՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկվել է վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախարարը նախագահ Սարգսյանին պարզաբանումներ է ներկայացրել օրենսդրական հիշյալ փոփոխությունների վերաբերյալ: