Սլովակիայի վարչապետը հրաժարական է տվել
Համաշխարհային Մամուլ
Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան ընդունել է վարչապետ Իգոր Մատովիչի հրաժարականը և ֆինանսների նախարար Էդուարդ Հեգերին հանձնարարել կազմել նոր կառավարություն:
Երկրի օրենքների համաձայն, Կառավարության ղեկավարի հետ միասին, կառավարության ամբողջ կազմը հրաժարական է տալիս: Իշխող կոալիցիայի առաջատար կուսակցության առաջնորդը և վարչապետը ասել է, որ կառավարության ճգնաժամը դադարեցնելու համար ինքը համաձայն է բավարարել մյուս երեք կոալիցիոն կուսակցությունների առաջնորդների պահանջները և հրաժարական տալ և պաշտոնը փոխանցել համակուսակցական Հեգերին, իսկ ինքը պատրաստ է ղեկավարել Ֆինանսների նախարարությունը:։
