Ալիևը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին բանակցություններն «իմաստազրկելու» մեջ
Ադրբեջան«Հայաստանը փաստացի հրաժարվել էր բանակցություններից: Եթե նախորդ տարիներին նա զբաղվում էր բանակցությունների իմիտացիայով, ապա վերջին երկու-երեք տարիներին նա փաստացի բացահայտ, ցուցադրական հայտարարում էր, որ ադրբեջանական հողերի ոչ մի թիզ չի վերադարձնի Բաքվին»,- այս մասին թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:
«Հայաստանի ղեկավարի (Նիկոլ Փաշինյան - խմբ) անպատասխանատու, սադրիչ գործողություններն ու հայտարարությունները փաստացիորեն իմաստազրկեցին բանակցությունները: Երկու տարի առաջ նա ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Մենք, բնականաբար, դրան արձագանքեցինք, և ամենալուրջ պատասխանը տրվեց ռազմի դաշտում: Դա ինքնին ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը հարցը լուծված է համարել և չի ցանկացել վերադարձնել հողերը», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա նաև նշել է, որ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը (Դավիթ Տոնոյան- խմբ.) սպառնում էր Ադրբեջանին նոր պատերազմով»: