Իրինա Թովմասյանի լողափնյա կերպարը՝ Եգիպտոսից (լուսանկար)
ԱյլԳեղեցկուհի Իրինա Թովմասյանը հանգստի ընթացքում արված նոր լուսանկար է հրապարակել, որում լողափնյա կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում գեղեցկուհին կերպարանք է ընդունել ոտաբոբիկ։ Նա կրում է սպիտակ գույնի երկար զգեստ, որի բացվածքն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Երիտասարդ մայրիկի ուղիղ հարդարված մազերն արձակված են, իսկ նրա կերպարն ամբողջացնում է արեւապաշտպան ակնոցը։
«Եգիպտոսը մի տեսակ շատ եմ սիրում եւ պատկերացրեք չեմ հոգնում երբեք այս երկրից, մարդիկ չափազանց բարի են ու իսկապես շատ լավ տրամադրված հայերի նկատմամբ, 13 անգամ է ինչ այստեղ եմ, բայց այս այցս մի տեսակ այլ էր ավելի խորը մարդկանց ճանաչողական», - հրապարակմանը կից գրել է գեղեցկուհին, ապա հավելել «#Եգիպտոս» հեշթեգը։