ԱՄՆ-ում 65 տարեկանից բարձր քաղաքացիների 75%-ը պատվաստել է COVID-19- ի դեմ․ Բայդեն
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ում, պատվաստումների գործընթացի արագացման շնորհիվ, 65 տարեկանից բարձր քաղաքացիների գրեթե 75% -ը պատվաստվել է COVID-19- ի դեմ: Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է ESPN-ին տված հարցազրույցում: Ըստ Բայդենի՝ Միացյալ Նահանգները կարող է արձանագրել այն փաստը, որ «65 տարեկանից բարձր մարդկանց 75% -ը` բնակչության առավել խոցելի մասը, պատվաստվել է», որի հետ կապված պետք է լինի կորոնավիրուսի տարածման տեմպի էական նվազում»: Բացի այդ՝ ԱՄՆ նախագահը քննադատել է այլ պետությունների իշխանություններին, որոնք, իր կարծիքով, շատ արագ մեղմացնում են համաճարակի պատճառով սահմանված սահմանափակումները: