Դավթյանի և Մուրադովի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի դրոշը սխալ էր դրված. լուսանկարը հեռացվել է ՊՆ կայքից
ՔաղաքականԻնչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ մարտի 31-ին, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջև։ Նկատենք, որ հանդիպման ժամանակ Ռուսաստանի դրոշի գույների հաջորդականությունը սխալ էր․ սպիտակ, կապույտ, կարմիր գույների փոխարեն դրանց հաջորդականությունը հետևյալ կերպ էր՝ կարմիր, կապույտ, սպիտակ։
Նշենք, որ դրոշի սկանդալից հետո, ՊՆ կայքից հեռացվեց Արտակ Դավթյանի և Ռուստամ Մուրադովի հանդիպման մասին հաղորդագրությունը: Ընդ որում, հեռացված հաղորդագրությունն ու լուսանկաներն արդեն իսկ լայնորեն տարածվել են համացանցում ու լրատվական կայքերում: