Համացանցում է հայտնվել Լարիսա Դոլինայի` առանց ֆոտոշոփի լուսանկարը
ԱյլՎերջերս 65-ամյա ռուս երգչուհի Լարիսա Դոլինան հիացրել էր հետևորդներին իր հրաշալի կերպարանափոխությամբ:
Երգչուհին նիհարել է 21 կիլոգրամով և իր դստեր հրապարակած լուսանկարում հրաշալի տեսք ուներ:
Սակայն, երգիչ Ալեքսեյ Գլիզինի Ինստագրամի էջում հրապարակված լուսանկարում Դոլինան լրիվ այլ տեսք ունի: Կադրում երգչուհին պատկերված է առանց ֆոտոշոփի և երևում են նրա դեմքի կնճիռները:
Հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները նշել են, որ հազիվ են ճանաչել երգչուհուն և զարմացած են Ալեքսեյ Գլիզինի Ինստագրամի էջում և ԶԼՄ-ների էջերում երգչուհու արտաքին տեսքի տարբերությունից:
«Լարիսա Դոլինան Ձեզ չի ների այս լուսանկարի համար, Ինստագրամի մյուս էջերում նա հարթ մաշկով է, թարմ ... իսկ Դուք վերցրիք ու բացահայտեցիք ողջ ճշմարտությունը»,- գրել է երկրպագուներից մեկը: