ԱՄՆ Օհայո նահանգում կինը բերման է ենթարկվել ապրիլմեկյան կատակի համար
Ժամանց
Ապրիլի 1-ին ԱՄՆ Օհայո նահանգի ոստիկանությունը բերման է ենթարկել մի կնոջ, ով կատակով ասել է, որ աշխատանքից հեռացված աշխատակիցը զենքով եկել է իր աշխատավայր, հայտնում է CNN- ը։
Պամելա Սիսկոն աշխատում էր Սփրինգֆիլդի հաստատություններից մեկում, երբ որոշել էր կատակ խաղալ իր քրոջ գլխին: Պամելան նրան հաղորդագրություն էր ուղարկել, որում նա հայտարարել էր, որ շենքի տարածքում զենքով տղամարդ կա, և որ բոլոր աշխատակիցները թաքնված են սենյակներում: Կնոջ քույրը դիմել էր ոստիկանություն: Նա ասել էր, որ վախենում է ի պատասխան հաղորդագրություններ ուղարկել, քանի որ կարող է մատնել այն տեղը, որտեղ թաքնվում է Պամելան: Շերիֆի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ զանգից երկու րոպե անց տարբեր բաժինների բոլոր առկա ստորաբաժանումները մեկնել են «դեպքի վայր»: Իրավապահ մարմինները ստուգել են ամբողջ շենքը և ոչ մի սպառնալիք չեն հայտնաբերել, իսկ կինը խոստովանել է, որ ինքը «ապրիլմեկյան կատակ է արել»:
Սիսկոն մեղադրվում է հանրային ծառայությունները խափանելու և խուճապ ստեղծելու մեջ: Նրան սպառում է ավելի քան մեկ տարի ազատազրկում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից