«Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է «դոսյեներ» հավաքել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական ցուցակը կազմելուն զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը, որոշ տեղեկություններով, հանձնարարել է Արսեն Թորոսյանին ու Տիգրան Ավինյանին՝ իրավապահ կառույցների միջոցով դոսյեներ հավաքել բոլոր այն իմքայլականների վրա, ում պատրաստվում են դուրս թողնել ցուցակից։ Իսկ դրանց թիվն անհամեմատ մեծ է լինելու։
Մեզ ասացին, որ որոշ պատգամավորների վրա արդեն «հաստ պապկաներ» կան, օրինակ՝ ունեցվածքի ձեռքբերման գործընթացում կասկածելի դրվագների։ Անունները, թե մասնավորապես ովքեր են առաջինը հայտնվելու ԱԱԾ թիրախում, չենք հրապարակում՝ մարդկանց չթիրախավորելու համար։ Այս գործընթացի իմաստն այն է, որ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի ըմբոստանալ Փաշինյանի դեմ եւ չաշխատել ընտրություններին»: