«Հրապարակ». Արմեն Սարգսյանը դեռ պահանջո՞ւմ է Փաշինյանի հրաժարականը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել էր Կոմանդոսի հոգեհանգստի արարողությանը: Նրան հիշեցրինք, որ Կոմանդոսի ազատագրած Շուշին այս իշխանությունները հանձնեցին թուրքերին։ Նախագահը խուսափեց պատասխանել որեւէ հարցի` խոստացավ, որ կխոսի դուրս գալուց հետո:
Երբ դուրս եկավ, հետաքրքրվեցինք` շարունակո՞ւմ է պահանջել գործող կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Ես կարծում եմ` պետք է դու կարդաս իմ հայտարարությունները կամ իմ ինտերվյուները»,- խուսանավեց նա, ապա հավելեց. «Եթե կարելի է, ուշադիր կարդա»: Ասացինք, որ կարդում ենք, բայց լավ չի զգացվում, թե ինչ եք ասում: «Զգացումի հարց չէ, բառերի հարց է»,- ասաց նա ու նստեց մեքենան»: