Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել 

Գների աճը ձեռնտու է հենց կառավարությանը. Սուրեն Պարսյան

Տնտեսություն

Վերջին ամիսներին գնաճը չնկատել, պարզապես, անհնար է, իսկ այսօր էլ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ըստ ԿԲ-ի կանխատեսումների, մինչև տարեվերջ գնաճը կվերադառնա իր նորմալ թիրախային մակարդակին: Օրեր առաջ էլ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց, որ հնարավոր է ապահովել երկնիշ տնտեսական աճ:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, որն այնքան էլ լուրջ չընդունեց այդ երկու հայտարարությունները. «2020 թվականի Հայաստանի տնտեսական անկման վերաբերյալ Կառավարության և Կենտրոնական բանկի կանխատեսումներից և որևէ մեկը չի համապատասխանել իրականությանը: Անկումը ավելի շատ է եղել, քան նրանք կանխատեսել են թե՛ տարեսկզբին և թե՛ տարվա ընթացքում: Նրանց աշխատանքը պետք է հիմա երևա, երբ որ կա գների աճ, կա տնտեսական ճգնաժամ, պետք է հասկանալ, թե նրանց կատարած աշխատանքը որն է այստեղ, ինչ մեխանիզմներով են կարգավորում գնաճը կամ վերահսկում»,- նշեց տնտեսագետը:

Նա նկատեց, որ, տնտեսական իրավիճակով պայմանավորված, դրամի արժեզրկումը կշարունակվի, իսկ տնտեսական ակտիվությունը էլ ավելի կնվազի՝ կապված առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ. «Տնտեսական ակտիվությունը ավելի կնվազի, քանի որ խոշոր և միջին ներդրումային նախագծերը իրենց քաղաքականությունը պայմանավորում են նաև տվյալ պահին երկրում քաղաքական իրավիճակով: Իսկ այս պահին երկրում կա քաղաքական անկայուն վիճակ, նաև հետպնդում որոշակի խմբերի նկատմամբ և պատահական չէ, որ այս տարի շարունակվում է դոլարի արտահոսքը դեպի ՌԴ և ԱՄՆ»,- ընդգծեց Սուրեն Պարսյանը:

Ըստ վերջինիս՝ գնաճը, որպես տնտեսագիտական երևույթ, բացասական չէ, խնդիրը այն է, որ այն չկառավարվող է: Իսկ պետությունը պետք է մշակի մեխանիզմներ, որով էլ կկարողանա վերահսկել գնաճը. «Եթե մենք չկարողանանք այդ ապրանքների մի մասը մեր երկրում արտադրել, ապա մեծ կախվածություն կունենանք համաշխարհային շուկայում գների փոփոխության հետ: Մասնավորապես, եթե, օրինակ, ՌԴ-ում ձեթի կամ կարագի գինը բարձրանա՝ այն ուղիղ ազդելու է մեր շուկայի վրա»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ եթե կա գնաճ, ապա երկրում պետք է միաժամանակ լինի նաև արտադրանք, որը Հայաստանում չկա. «Օրինակ՝ մեզ մոտ բարձր ձվի գին կա և ձվի արտադրությունը պետք է մեծանար Հայաստանում, իսկ մեզ մոտ այս գործընթացները չընթացան. բարձր գին կա, իսկ տնտեսությունն ու արդյունաբերությունը շարունակվում են կրճատվել և ոչ թե աճել»,-ասաց նա:

Սուրեն Պարսյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունները թերացել են ոչ միայն արդյունաբերական, այլև գյուղատնտեսական ոլորտներում. «Մենք մեծ կախվածություն ունենք դրսից. եթե կառավարությունը ունենար գյուղատնտեսության արդյունավետ ծրագրեր և ցույց տար, որ, օրինակ, հավի մսի, ցորենի ուղղությամբ այս-այս ծրագրերն ենք իրականացնելու և մենք դրանք Հայաստանում ենք արտադրելու, ես կարող էի հավատալ, որ հնարավոր է տարեվերջին գնաճը վերադառնա իր նորմալ թիրախային մակարդակին: Բայց, քանի դեռ այդ գործողությունները չկան, ակնհայտ է, որ մեր երկրի գնաճը, ազգաբնակչության կենսամակարդակը կախված է լինելու համաշխարհային քմահաճույքից: Եթե ինչ-որ փոփոխություն էլ լինի՝ լինելու է, ի հեճուկս, իշխանության. եթե ՌԴ-ում գները նվազեն, մեզ մոտ էլ նվազեն, դա մեր իշխանության շնորհքը չի լինի, քանի որ նրանց ճիշտ կառավարման շնորհիվ չի լինելու, այլ՝ դրսի ազդեցության»,- պարզաբանեց տնտեսագետը:

Անդրադառնալով Վահան Քերոբյանի կանխատեսումներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ եթե շարունակվի այս գնաճի տեմպը, և եթե տարեվերջին ունենանք երկնիշ տնտեսական գնաճ, ապա, այո՛, մեր տնտեսությունը ևս երկնիշ թվերով կաճի, բայց դա կլինի անվանական աճ. «Այսինքն՝ ապրանքների գները կաճեն, դրամը կարժեզրկվի և դրա հաշվին կարող են ունենալ տնտեսական երկինիշ աճ, բայց այդ աճից ոչ մեկ չի օգտվի, ճիշտ հակառակը՝ աղքատությունը կխորանա»,- նշեց Սուրեն Պարսյանը՝ հավելելով՝ գների աճը ձեռնտու է կառավարությանը, որովհետև բարձր գնաճի պայմաններում ավելի շատ հարկեր են հավաքագրվում.«Նրանք դարձյալ գլուխ կգովան, կասեն՝ տեսե՛ք, հարկերը շարունակում ենք հավաքագրել՝ մոռանալով նշել, որ հավաքագրումը պայմանավորված է բարձր գնաճով՝ ի հաշիվ հասարակության սոցիալապես անապահով և միջին խմբերի, քանի որ հենց նրանց գրպանից են հարկերը հավաքագրվում»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք
Ամենադիտված