«Իրավունք». Աննա Հակոբյանը Չոբանյանին դեռ մարտի 12-ին է ԲՏԱ նախարար դառնալու առաջարկ արել
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորովին վերջերս «Իրավունքը» գրեց, որ Աննա Հակոբյանը հանդիպել է Տավուշի արդեն նախկին մարզպետ, այժմ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանին:
Պարզվում է՝ Հակոբ Արշակյանին պաշտոնանկ անելու մտադրություն իշխանական ընտանիքն ունեցել է դեռևս մարտի սկզբին: Մեր տեղեկություններով՝ ՀՀ ստվերային ղեկավար Աննա Հակոբյանը Հայկ Չոբանյանին դեռ մարտի 12- ին ԲՏԱ նախարար դառնալու առաջարկ է արել, իսկ ահա Չոբանյանն առանց վարանելու համաձայնել է:
Իսկ թե ով է Աննա Հակոբյանը, որ զբաղված է պաշտոններ բաժանելով, հարցրեք «հպարտ» քաղաքացիներին»: