Հայաստանի իշխանությունները պետական կառավարման որոշ ինստիտուտներ պետք է տեղափոխեն Սյունիք. Արմեն Գեւորգյան
Բլոգոսֆերա
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն առաջարկում է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին։ Օրինակ՝ փոխվարչապետի գրասենյակը։
Նա նման նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ալիեւի հնչեցրած սպառնալիքների ի պատասխան։
«Պետք է շատ լուրջ վերաբերվել Սյունիքի թեմայով դիվանագիտական զարգացումներին և Ալիևի երեկվա ամենևին ոչ դիվանագիտական սպառնալիքներին։
Հայաստանը պետք է ճշգրիտ, ինչ-որ տեղ ոչ ստանդարտ քայլերով վերջ դնի այդ անառողջ սակարկություններին։ Կոպիտ ասած պետք է բարձրացնի Սյունիքի կարգավիճակը։
Որպես նմանատիպ քայլ, ես առաջարկում եմ, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին։ Օրինակ՝ փոխվարչապետի գրասենյակը / կարելի է այդ նպատակով վերականգնել առաջին փոխվարչապետի պաշտոնը/, և այլն։ Ազգային Ժողովի աշխատանքների մի մասը նույնպես կարելի է կազմակերպել Սյունիքում:
Սա կլինի ուղիղ ուղերձ Սյունեցիներին և կբարձրացնի նրանց սեփական հողում ապրելու վստահությունը, և սա կլինի ուղերձ միջազգային խաղացողներին՝ Հայաստանի վճռականությունը իր տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման հարցում։ Դա նաև լավ ուղերձ կլինի հիմնական դաշնակցին»,- հայտարարել է Արմեն Գեւորգյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 20-ին Ալիեւը հայտարարել է, թե իրագործելու են «Զանգեզուրի» միջանցքի ծրագիրը` անկախ նրանից Հայաստանն ուզում է, թե ոչ՝ նշելով, թե հարկ եղած դեպքում նաեւ ուժ կգործադրեն, ինչպես եղավ Արցախի դեպքում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի