Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը 

Հետայսու մենք ձեզ պարզապես ասելու ենք, թե դուք ինչ պետք է անեք

Վերլուծական

Դեռևս 17-րդ դարում իտալացի իրավաբան Չեզարե Բեքարիան հանճարեղ միտք հղացավ այն մասին, որ հանցավորություն դեմ պայքարում կարևոր է ոչ թե պատժի խստությունը, այլ` դրա անխուսափելիությունը: Այսօր Հայաստանում հետևողականորեն ամրացող քաղաքացիական հասարակության գերխնդիրն է ձևավորել և ամրապնդել պաշտոնատար անձանց պատասխանատվության ինստիտուտը: Սա այն մեխանիզմն է, որի միջոցով միայն հնարավոր կլինի հասնել համակարգային, և ոչ թե կոսմետիկ փոփոխությունների` «Տարո՛ն ջան, գեղեցիկ չի» ոճով: Պետք է խնդիրը ձևակերպել այլ տրամաբանության մեջ` «Տարո՛ն, սա անօրինական է, ո՞վ է սրա համար պատասխան տալու»:

Երեկ տվյալներ հրապարակվեցին վաստակավոր «բնապահպան» Վարդան Այվազյանի` ամերիկյան դատարաններում ունեցած արկածների մասին, թե ինչպես է աշխարհի «ամենաազնիվ» դատական համակարգը արդարադատություն իրականացրել` մեր «բնապահպանից» պահանջելով աստղաբաշխական թվեր ի օգուտ մեկ այլ գողի ինչ-որ օտարածին հանքարդյունաբերական ընկերության:

Անձամբ ինձ շատ քիչ է հետաքրքիր, թե ինչպես կբաշխվեն գողացված փողերը, կարևորն այն է, որ դրանք մեզանից են գողացվել, ու քանի դեռ ամերիկյան «արդարադատությունը» առաջնորդվում է ոչ թե գողին պատժելու, այլ գողոնը «արդարացիորեն» բաշխելու տրամաբանությամբ, այդ դատարանի որոշումներն ունեն զրոյական իրավական արժեք, քանի որ չեն լուծում քրեական իրավունքի համար ամենակարևոր խնդիրը` հանցագործությունը բացահայտելու եւ հանցագործին պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության հարցը:

Վարդան Այվազյանը պետք է պատասխանատվության ենթարկվի Թեղուտի հանքավայրի շահագործման գործարքի համար և ոչ թե ի փառս ամերիկյան արդարադատության: Հարցերը առարկայական դնելու դեպքում պետք է պատժվեն բոլոր գողերը, առաջին հերթին` Հայաստանում կոռուպցիայի հիմնական խթան համարվող, Հայաստաի բնական պաշարները բացահայտ ու լկտիաբար կողոպտող օֆշորային ընկերությունները:

Անցնենք թեմային. վերջերս հերթական բնապահպանության նախարարը հաստատեց հերթական հանցավոր նախագծի մասին` Ջերմուկին հարակից եւ Սևանա լճի ջրահավաք ավազանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը: Այս պահին հարկ չեմ համարում անդրադառնալ այդ ծրագրի անօրինականության մասին փաստող իրավական մանրամասներին: Միայն նշեմ, որ այդ հանքավայրի շահագործման հետևանքով մենք բառիս բուն իմաստով կորցնում ենք ոչ միայն Ջերմուկի առողջարանը, այլև` Սեւանա լիճը, ու սա ամենևին չափազանցություն չէ: Դրա վկայությունն է Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը, որը հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում ունեցել է զրոյական ազդեցություն:

Հարկ չեմ համարում անդրադառնալ նաև սեյսմիկ ռիսկերին, որոնք ոչ մի կերպ չեն գնահատվել, «Կարմիր գրքում» գրանցված բույսերին ու կենդանիներին, որոնք տարածքից ոչնչացվելու են, խմելու ջրի պաշարների ծավալով Հայաստանում երկրորդը համարվող Սպանդարյանի ջրամբարի անխուսափելի աղտոտմանը և այլ հարցերի: Դրանք այլեւս կարևոր չեն: Մենք հոգնել ենք ամեն բուծիկի, ամեն բորդյուրի ու զուգարանի համար իրավական հիմնավորումների փաթեթ ներկայացնել, որ հետո դիվանբաշին գա ասի` էդ զուգարանը քանդեք, գեղեցիկ չէ: Հետայսու այլ կերպ է լինելու. հարցը կարգավորվելու է «քաղաքացիական արդար եւ անկախ դատարանի» կողմից, ինչպես դա եղավ Մաշտոցի պուրակում:

Մենք ձեզ այլևս երկարաշունչ նամակներ չենք գրելու, չենք փորձելու հիմնավորել, որ ձեր գործողությունները աղետալի են մեր երկրի համար: Այլևս Տարոնին չենք հորդորելու «իջնել», չենք հանդուրժելու այն լափշան, որ «բնապահպանության» եւ այլ նախարարություններում փորձում են կախել մեր ականջներից: Հետայսու մենք ձեզ պարզապես ասելու ենք, թե դուք ինչ պետք է անեք, քանի որ մեր Սահմանադրության ուժով մեր երկրում իշխանությունը պատկանում է մեզ, եւ դրանք դատարկ խոսքեր չեն, այլ ձևավորվող քաղաքացիական հասարակության գոյությամբ իմաստավորվող իրողություն: Մենք ձեզ վարձել ենք, որ ծառայեք մեզ: Դրա համար մենք ձեզ վարձատրում ենք մեր վճարած հարկերով: Մենք ձեր գործատուներն ենք, ու կրկնում եմ` դուք կանեք այն, ինչ մենք ձեզ կասենք: Հակառակ դեպքում` ձեր օսլայած օձիքից կբռնենք ու կշպրտենք դուրս: Համակերպվե՛ք այս մտքին:

Եւ այստեղ ձեզ չեն օգնի ոչ նեոգաղութարար անգլոսաքսերը, ոչ սովետի մնացուկ ռուսները: Ձեզ բազմիցս ողջամտության կոչ ենք արել, պատրաստ ենք եղել անգամ օգնել` դիմակայելու մեր ռեսուրսները ծծող, մեր երկրի ազգային ունեցվածքը կողոպտող օտարներին, բայց կարծես ձեր գլխին կուտակված կոմպրոմատի չափաքանակն այնքան շատ է, որ ձեր կամքից այլեւս ոչինչ կախված չէ. երբ պետք լինի մի Պզոյի, կամ մի Վարդան Այվազյանի գործ դեմ կտան, իրենց նախընտրած որոշումը կկորզեն:

Այստեղ մնում է մեկ տարբերակ` հասարակությունը. Հեֆերնի գովերգած ուժեղ քաղաքացիական հասարակությունը ինքն է որոշումներ կայացնելու եւ ինքն էլ դրանք ի կատար է ածելու: Այդ հասարակության օրակարգ է մտել հարցերի հարցը` անօրինական որոշումներ կայացնողներին համարժեք պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության ինստիտուտի ձևավորումը: Դա այն ինստիտուտն է, որը բռնելու է բնապահպանության եւ այլ նախարարների, գլխավոր ճարտարապետի, մանր-մունր չինովնիկների ձեռքը, ովքեր ամեն վայրկյան իրենց գլխավերևում պետք է զգան դամոկլյան սուրը` անխուսափելի պատասխանատվության սպառնալիքը:

Հ.Գ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայում եղել է մի գործ, որն իրավաբանական շրջանակներում հայտնի է որպես Քեսլերի գործ: Այսպես, մինչև երկու գերմանական պետությունների վերամիավորվելը, Բեռլին քաղաքն իր հայտնի պատով բաժանված էր երկու մասի` հարուստ ու զարգացած, և` սովետական, հետամնաց: Լավ կյանքի փնտրտուքով արևալյան մասի բնակիչները գիշերով փախուստի էին դիմում` ցատկելով պատի վրայով: Այդ երևույթը կանխելու համար տեղի իշխանություններն օրենքներ ընդունեցին, որոնց ուժով թույլատրվում էր կրակել ու սպանել փախչողներին եւ դրա համար պարգևատրման արժանանալ:

Պատի փլուզումից հետո այդ օրենքներն ընդունողները և կատարողները կանգնեցին դատարանի առջև: Նրանց այն փաստարկին, թե օրենքն իրենց թույլ էր տալիս և անգամ պարտավորեցնում էր այդպես վարվել, գերմանական դատարանները (այդ թվում` Գերմանիայի սահմանադրական դատարանը, այնուհետև նաև Եվրոպական դատարանը) նրանց պատասխանեցին Ռադբրուխի բանաձևի կիրառմամբ: Բանաձևը մոտավորապես հետևյալն է. «Պետական մարմինների կողմից ընդունված իրավական նորմը չի կարող օրենք համարվել, եթե այն կոպտորեն խախտում է մարդու կենսական իրավունքները»: Հետաքրքիրն այն է, որ այդ բանաձևն անգամ իրավական նորմի ուժ չունի, այն ընդամենը դոկտրինալ աղբյուր է, որն արձանագրում է իրավունքի գերակայությունը օրենքի նկատմամբ, ամրագրում է պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը:

Իր իշխանությունը բոլոր միջոցներով պահող, Ազգային ժողովի ընտրություններում 120 տոկոս ձայներ «ստացած» ադմինիստրացիան կարող է ընդունել ցանկացած օրենք, նրա դատարանները կարող են այդ օրենքները մեկնաբանել ըստ «վերևից» իջեցված հրահանգների, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում. իրավունքն անքակտելի է: Մենք իրավունք ունենք ապրելու առողջ շրջակա միջավայրում. դա ամրագրված է մեր Սահմանադրությամբ: Մենք արդեն հոգնել ենք ձեզ այդ մասին «հիշեցնելուց», ժամանակն է դա «հասկացնել»…

Հ.Գ.-2 Նախադրյալ առաջին Ամուլսարի շահագործման արդյունքում գերշահույթներ է ստանալու ինչ-որ բրիտանական օֆշորում գրանցված ընկերություն, և մի քանի տեղական սուբյեկտներ: Հանքավայրի շահագործման համար ճնշումներ են բանեցնում բրիտանական և ամերիկյան ազդեցության տակ գտնվող, «ժողովրդավարության ռահվիրա», Հայաստանում «աղքատության հաղթահարման ջատագով» կառույցները:

Նախադրյալ երկրորդ. կառավարությունը` հանձին բնապահպանության նախարարության, թույլատրել է հանքավայրի շահագործումը:

Նախադրյալ երրորդ. Ամուլսարի հանքավայրի շահագործումն անխուսափելիորեն ազդելու է Սևանա լճի էկոհամակարգի, Սևանի ջրի որակի ու նրա կենդանական աշխարհի վրա: Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հանքավայրի շահագործման ծրագրին` հաշվի առնելով Սևանի վրա բացասական ազդեցության վտանգները: Շահագործման արդյունքում Սևանն աղտոտվելու է խիստ թունավոր նյութերով, բարձրանալու է ջրի ռադիացիոն ֆոնը:

Նախադրյալ չորրորդ. ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 394-րդ. «Էկոցիդը, բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաև էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը պատժվում են ազատազրկմամբ տասից տասնհինգ տարի ժամկետով»: Էկոցիդը մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է:

Հետևություն` Ամուլսարի հանքավայրի շահագործումը հանգեցնելու է Սևանա լճի էկոհամակարգի ոչնչացման, ինչի մասին նախաձեռնողներին տեղեկացվել է Սևանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից: Հանքավայրի շահագործումն իրականացնելու դեպքում այս գործընթացի մասնակից բոլոր սուբյեկտները` տեղական արտադրության, թե եվրոպական ստանդարտների, ենթակա են քրեական պատասխանատվության մարդկության դեմ գործած հանցանքի համար: Այդ ոճիրը չի ճանաչում ոչ պետական սահմաններ, ոչ ներպետական օրենսդրության «նրբություններ», և ոչ էլ «քաղաքակիրթ ազգին» պատկանելություն:

Մենք հասկանում ենք, իհարկե, որ եվրոչինովնիկներն ապրում են իրենց անպատժելիության պատրանքով եւ անգամ ակնհայտորեն էկոցիդ իրականացնելու պարագայում վստահ են իրենց զգում: Նրանք կարծում են, թե գտնվում են երրորդ աշխարհի ինչ-որ Բուրունդի կոչվող երկրում` իր բինգո-բանգո տոհմախմբով: Անգամ Հունգարիայի պես միջակ մի երկիր իրեն թույլ է տալիս մեզ հետ վարվելու ինչպես փալասի կտորի հետ, էլ ուր մնաց` Մեծ Բրիտանիան: Մենք կարծում ենք, սակայն, որ աշխարհում ընթացող սոցիալական վերաձևումները, էկոլոգիական կատակլիզմները շատ շուտով հանգեցնելու են մերօրյա համակարգի այնպիսի շեշտակի ու «չպլանավորված» փոփոխությունների, որ Ռադբրուխի բանաձևի մասին կրկին հարկ կլինի հիշել:

Արթուր Գրիգորյան
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ
Ամենադիտված