Սեքսապաթոլոգը խոսել է սեքսի ընթացքում պատահող «աղետների» մասին
Ժամանց
Հայտնի հեռուստահաղորդավարուհի և սեքսապաթոլոգ Թրեյսի Քոքսը խոսել է ամենատարածված վնասվածքների մասին, որոնք մարդիկ ստանում են սեքսի ժամանակ: Նրա սյունակը, նվիրված «սեռական աղետներին», հրապարակվել է Daily Mail-ում:
Մասնագետը վկայակոչում է տվյալներ, ըստ որոնց, մարդկանց գրեթե 62 տոկոսը վնասվածք է ստացել սեքսի ժամանակ: Քոքսի խոսքով՝ զույգերը կարող են վնաս հասցնել իրենց առողջությանը ոչ միայն կոպիտ սեռական հարաբերության, այլ նաև «պահպանողական սեքսի» ժամանակ:
Սեքսապաթոլոգը նշում է, որ ավելորդ խանդավառության պատճառով զուգընկերները կարող են հեշտոցում կամ հետանցքում կորցնել դիլդոսներ, վիրատորներ կամ հետույքի խցաններ: Բացի այդ, սեքսի ժամանակ մարդիկ հաճախ չանգռում են մեջքը կամ էլ սեռական օրգանների պատռվածքներ ու կոտրվածքներ են ունենում:
Չնայած վերը նշված բոլոր վնասվածքները տարածված են, սակայն կա մեկը՝ հետօրգազմային տկարության համախտանիշը, որը դեռևս բավականաչափ ուսումնասիրված չէ մասնագետների կողմից, ասում է Քոքսը: Դրա ախտանիշները նման են գրիպի կամ ալերգիայի ախտանիշներին` քթի գերբնակվածություն, ջերմություն, փռշտոց, գլխացավ և աչքերի քոր: Սեռական ակտի մասնակիցը կարող է դրանք զգալ օրգազմից հետո մի քանի վայրկյանի կամ մի քանի ժամվա ընթացքում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից