Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք 

Մենք բոլոր հնարավոր ձևերով փորձել ենք բանակցային գործընթացը դուրս բերել փակուղուց․ Փաշինյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, որը գործող իշխանությունը ժառանգել է 2018 թվականին: Փաշինյանն ընդգծեց, որ 2018 թվականին, երբ իրենք եկել են իշխանության, եղել է մի իրավիճակ, երբ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ձախողված է եղել ու եղել է նախապատերազմական վիճակ: «2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը, որն այդ պահի դրությամբ վերջին 10 տարում Ղարաբաղի հարցով զբաղվող թիվ մեկ պաշտոնյան է եղել, ասել է, որ բանակցությունները կանգնած են և լավատեսության հիմք չեն տալիս և ասել է, որ այլևս չպետք է հույս ունենալ, որ Ադրբեջանը ուխտադրուժ ձևով  չի փորձելու պատերազմի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը: Այսինքն, 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցում մենք ունեցել ենք այս վիճակը՝ բանակցությունները ձախողված են, նախապատերազմական վիճակ է: Եվ մենք ի՞նչ ենք արել. բոլոր հնարավոր ձևերով փորձել ենք բանակցային գործընթացը դուրս բերել փակուղուց՝ առաջարկելով կառուցողական բանաձևեր և արել ենք առավելագույնը, որպեսզի Հայաստանը մաքսիմալ պատրաստվի պատերազմի: Բայց ստացվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի պատերազմին Ադրբեջանը պատրաստվում էր 16 տարի, իսկ Հայաստանը պատրաստվում էր 2 տարի: Եվ սա ճշմարտություն է, և այս ճշմարտությունը բոլորիդ աչքի առաջ է եղել»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացն անընդհատ ձախողվել է: «Մեզ մեղադրում են, ասում են՝  դե ադրբեջանցիներին հույս չտվեցին, որ այն, ինչ ուզում են ստանալ, կստանան բանակցությունների եղանակով: Սա մեջբերում է ձեզ հայտնի անձից: Իսկ հարց՝ բանակցային գործընթացի ընթացքում Ադրբեջանը հույս տվե՞լ է մեզ, որ Ղարաբաղի հարցը լուծվելու է այնպես, ինչպես հայ ժողովուրդը պատկերացնում է: Ադրբեջանը շարունակաբար ասել է, որ Ղարաբաղը համարում է իր տարածք, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն իրեն, իսկ եթե չվերադարձվեն, ռազմական ճանապարհով լուծելու է հարցը: Ադրբեջանը նաև հայտարարել է, որ  միլիարդավոր դոլարներ է դնում զենք-զինամթերք ձեռք բերելու համար: Հայկական կողմի մի ժամանակ բանակցողն ասում է՝ դե պետք էր ադրբեջանական կողմին հույս տալ, որ այն, ինչ ուզում է ստանալ, կստանա բանակցային եղանակով: Ես ասացի, թե Ադրբեջանը ինչ էր ուզում ստանալ: Հիմա եղավ, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բանակցային տակտիկան եղել է հետևյալը՝ Ադրբեջանին տալ հույս, որ այս ամեն ինչը բանակցային ճանապարհով կստանա: Եվ ասեմ ձեզ, հասել են այդ նպատակին, որովհետև 2018 թվականի բանակցային իրավիճակում նույնիսկ այն, ինչ Սերժ Սարգսյանը համարում է ընդունելի, դա, ըստ էության, Ադրբեջանի հույսերի արդարացումն է, որ բանակցային ճանապարհով նա կստանա 7 շրջանները և Ղարաբաղը: Եվ նրանից առաջ բանակցողն էլ ինքն է խոստովանում, որ տակտիկան եղել է հույս տալը, որ Ադրբեջանը կստանա այն, ինչ ուզում է»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հարց բարձրացրեց՝ թող այդ դեպքում ասեն, թե իրենց ինչ հույս է տրվել: «Եթե բանակցային կողմն ասում է, որ մենք պետք է դիմացին հույս տանք, տրամաբանական է, որ դիմացինն էլ պետք է մեզ հույս տար: Ինչի՞ հույս է տվել մեզ Ադրբեջանը: Մենակ մի բանի հույս է տվել: Միակ տարբերակը, որտեղ այս հույսի տրամաբանությունը կարող էր գործել, հետևյալն է, որ քննարկվել է, որ Մեղրին փոխանակեն Ղարաբաղի հետ: Այսինքն, դա՞ է հույսը: Եվ ես կարծում եմ, որ այդ մարդիկ իրենց հայտարարությունների համար պետք է պատասխան տան: Հանրությանն ասեք՝ ի՞նչ հույս եք տվել Ադրբեջանին բանակցությունների ընթացքում, և Ադրբեջանը ինչի՞ հույս է տվել: Եվ դա պետք է ցույց տան հրապարակային հայտարարություններով և փաստաթղթերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ 2018 թվականին չի եղել բանակցային կոմբինացիա, որը շատ թե քիչ ընդունելի համարելը հնարավոր է համարվել իր կողմից: «Ես չեմ տեսել նման տարբերակ: Դա եղել է ժամանակին Ադրբեջանին տված հույսերի կուլմինացիան»,- ասաց նա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ամենադիտված